Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 30:7 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

7 Դավիթը զորացավ իր Տիրոջով և ասաց Աքիմելեքի որդի Աբիաթար քահանային. «Մոտեցրո՛ւ եփուդը»։ Աբիաթարն այն մոտեցրեց Դավթին։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

7 Եվ Դավիթը Աքիմելեքի որդի Աբիաթար քահանային ասաց. «Եփուդը մոտեցրո՛ւ ինձ». և Աբիաթարը եփուդը մոտեցրեց Դավթին։

Տես գլուխը Պատճենել




Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 30:7
8 Խաչաձեւ Հղումներ  

Արքան Աբիաթար քահանային ասաց. «Գնա՛ քո ագարակը՝ Անաթովթ։ Այսօր դու մահվան ես արժանի, սակայն քեզ չեմ սպանի, քանզի իմ հոր առջև կրել ես Տիրոջ Ուխտի տապանակը, և դու էլ չարչարվել ես այնտեղ, որտեղ չարչարվել է իմ հայրը»։


Եփուդը թող պատրաստեն մաքուր ոսկուց, կապույտ, ծիրանագույն և կարմիր մանվածքից և նրբահյուս բեհեզից՝ հմտորեն ասեղնագործված։


Ինչպե՞ս մտավ Աստծու տունը Աբիաթար քահանայապետի օրոք և Առաջավորության հացը կերավ՝ տալով նաև նրանց, որ իր հետ էին. այնինչ օրինավոր չէր ուտել, քահանաներից բացի»։


Սամուելը կրկին հարցրեց Տիրոջը. «Արդյո՞ք այդ մարդը այստեղ կգա»։ Տերն ասաց. «Ահավասիկ նա թաքնված է կարասիների մեջ»։


Սավուղն ասաց Աքիային. «Բե՛ր եփուդը» (քանի որ այդ նա՛ էր եփուդը կրում Իսրայելի առաջ)։


Մինչ Սավուղը քահանայի հետ էր խոսում, այլազգիների բանակատեղիում աղաղակը գնալով ավելանում էր։ Սավուղը քահանային ասաց. «Ձեռքերդ իջեցրո՛ւ»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ