Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ԵԼՔ 28:15 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

«Դատաստանի լանջապանակը հմտորեն ասեղնագործված կանես եփուդի նման՝ ոսկուց, կապույտ, ծիրանագույն և կարմիր մանվածքից և նրբահյուս բեհեզից։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Դատաստանի լանջապանակը ճարտար ասեղնագործությամբ կպատրաստես՝ եփուդի գործվածքի նման. այն կպատրաստես ոսկուց, կապույտ, ծիրանագույն, կարմիր ու մանած նուրբ կտավից։

Տես գլուխը



ԵԼՔ 28:15
11 Խաչաձեւ Հղումներ  

սարդիոնի քարեր, նաև հղկված ակնաքարեր՝ զարդարելու քահանայական լանջապանակը և պատմուճանը։


«Խորանը պատրաստի՛ր տասը վարագույրով՝ մանված բեհեզից և կապույտ, ծիրանագույն ու վառ կարմիր կերպասից։ Դրանց վրա կասեղնագործես քերովբեների պատկերներ։


Խորանի դռան համար մեկ այլ վարագույր կպատրաստես կապույտ, ծիրանագույն և կարմիր մանվածքից և նրբահյուս բեհեզից՝ հմտորեն ասեղնագործված։


Կհյուսես երկու շղթա՝ մաքուր ոսկուց, ասեղնագործված ծաղիկներով, և շղթաները կամրացնես օղակներին՝ ուսակապերի մոտ, նրանց առջևի կողմից»։


Կպատրաստես այն քառակուսի՝ մեկ թիզ երկարությամբ և մեկ թիզ լայնությամբ կտորից։


Դատաստանի լանջապանակի վրա կդնես Հայտնությունն ու Ճշմարտությունը [𝕸 Ուրիմ և Թումիմ]։ Դա թող լինի Ահարոնի կրծքի վրա, երբ նա, սրբարան մտնելով, ներկայանա Տիրոջը։ Ահարոնը Տիրոջ առաջ իր կրծքի վրա միշտ թող կրի Իսրայելի որդիների դատաստանի լանջապանակը»։


Այս է այն հանդերձանքը, որ նրանք պիտի պատրաստեն. լանջապանակը, պատմուճանը, եփուդը՝ ուսերի և լանջի համար, բեհեզյա շապիկը, խույրը և գոտին։ Սրբազան զգեստներ թող պատրաստեն քո եղբայր Ահարոնի ու նրա որդիների համար, որպեսզի ինձ համար քահանայություն անեն։


Եփուդը թող պատրաստեն մաքուր ոսկուց, կապույտ, ծիրանագույն և կարմիր մանվածքից և նրբահյուս բեհեզից՝ հմտորեն ասեղնագործված։


Զգեստներն առնելով՝ կհագցնես Ահարոնին՝ քո եղբորը, երկար շապիկը, պատմուճանը, եփուդն ու լանջապանակը։ Լանջապանակը կամրացնես եփուդին։


Եփուդի վրա կապեց լանջապանակը, վերջինիս վրա դրեց Հայտնությունն ու Ճշմարտությունը [𝕸 Ուրիմ և Թումիմ]։