ԵԼՔ 28:11 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Դա ակնագործների արվեստին վայել մի գործ պետք է լինի։ Իսրայելի որդիների անունները կքանդակես երկու ակնաքարերի վրա այնպես, ինչպես կնիքներն են քանդակում։ Դրանց շուրջը ոսկով կզարդարես։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Այդ երկու քարերի վրա կփորագրես Իսրայելի որդիների անունները ակնագործի և կնիք քանդակողի արվեստով. դրանք կդնես ոսկե խորշերի մեջ։ |
Նրանցից վեցի անունները կփորագրես մի ակնաքարի վրա և մյուս վեցինը՝ երկրորդ ակնաքարի վրա՝ ըստ իրենց ցեղերի։
Երկու ակնաքարերը կզետեղես եփուդի երկու ուսերի վրա. այդ ակնաքարերը խորհրդանիշ են Իսրայելի որդիների։ Ահարոնը, ի հիշատակ նրանց, Աստծու առաջ իր երկու ուսերի վրա պետք է բարձրացնի Իսրայելի որդիների անունները։
Իսրայելի որդիների անուններով փորագրված ակնաքարերը թող լինեն տասներկուսը՝ ըստ նրանց անունների թվի։ Յուրաքանչյուրն ըստ այդ տասներկու ցեղերի թող ունենա իր անունը։
Երկու շղթաների երկու ծայրերը կմտցնես երկու օղակների մեջ և եփուդի առջևի կողմից տանելով՝ կանցկացնես եփուդի հետևի կողմը։
Մաքուր ոսկուց թիթեղ կպատրաստես և դրա վրա, ինչպես կնիքի վրա են փորագրում, “Ընծայված Տիրոջը” կփորագրես։
Պատրաստեցին ոսկե երկու այլ օղակներ և լանջապանակի ներսի կողմից ամրացրին եփուդին կցված մասի երկու ծայրերին։ Պատրաստեցին ոսկե երկու այլ օղակներ և դրեցին եփուդի երկու ուսերին ներսի կողմից՝ եփուդի առջևի միացման տեղում։
Ոսկով ժապավենված և ընդելուզված զմրուխտե երկու ակնաքարերի վրա փորագրեցին Իսրայելի որդիների անուններն այնպես, ինչպես կնիքներն են փորագրում, և դրանք ամրացրին եփուդի վրա։
«Կենդանի եմ ես,- ասում է Տերը։- Դու, Հուդայի արքա Հովակիմի որդի Հեքոնիա՛, եթե իմ աջ ձեռքին կնիք դառնալու լինես, այդտեղից էլ կկորզեմ քեզ,
Քանի որ այն քարը, որ դրեցի Հեսուի երեսի առջև, այն քարի վրա յոթ աչքեր կան. ահա ես խորխորատ կփորեմ,- ասում է Ամենակալ Տերը,- և կշոշափեմ այդ երկրի բոլոր անօրենությունները մի օրում։
Նրանով նաև դուք, երբ լսեցիք ճշմարտության խոսքը՝ ձեր փրկության Ավետարանը, որին հավատացիք, կնքվեցիք խոստացված Սուրբ Հոգով։
Բայց Աստծու դրած հաստատուն հիմքը կանգուն է մնում և ունի այս կնիքը. «Տերը ճանաչում է նրանց, որոնք իրենն են», նաև՝ «Ով որ Տիրոջ անունն է կրում, թող հեռո՛ւ մնա անիրավությունից»։
Եվ տեսա մի ուրիշ հրեշտակ, որ ելնում էր արևելքից և ուներ կենդանի Աստծու կնիքը։ Նա բարձր ձայնով աղաղակեց այն չորս հրեշտակներին, որոնց իշխանություն էր տրված վնասելու երկրին և ծովին։