Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵԼՔ 39:6 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

6 Ոսկով ժապավենված և ընդելուզված զմրուխտե երկու ակնաքարերի վրա փորագրեցին Իսրայելի որդիների անուններն այնպես, ինչպես կնիքներն են փորագրում, և դրանք ամրացրին եփուդի վրա։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

6 Ոսկե խորշերի մեջ ամրացված եղնգաքարեր պատրաստեցին և դրանց վրա փորագրեցին Իսրայելի որդիների անունները կնիք քանդակողների արվեստով։

Տես գլուխը Պատճենել




ԵԼՔ 39:6
8 Խաչաձեւ Հղումներ  

Զմրուխտե երկու ակնաքար կվերցնես և դրանց վրա կփորագրես Իսրայելի որդիների անունները։


Աստծու դրախտի փափկության մեջ ես եղել, քեզ վրա ես կապել բոլոր թանկարժեք քարերը՝ սարդիոն ու տպազիոն, զմրուխտ ու կարկեհան, շափյուղա ու հասպիս, արծաթ ու ոսկի, սուտակ, ակաթ, մեղեսիկ, ոսկեքար, բյուրեղ, եղնգաքար. ոսկով ես լցրել քո գանձարաններն ու շտեմարանները։ Սկսած այն օրից, երբ ստեղծվեցիր ու պատրաստվեցիր,


Սովփերի ոսկու հետ չի դրվի այն նժարի վրա, ոչ էլ պատվական եղնգաքարի ու շափյուղայի։


սարդիոն քարեր, զմրուխտ քարեր, եփուդի և պատմուճանի համար քարեր”»։


սարդիոնի քարեր, նաև հղկված ակնաքարեր՝ զարդարելու քահանայական լանջապանակը և պատմուճանը։


Դա ակնագործների արվեստին վայել մի գործ պետք է լինի։ Իսրայելի որդիների անունները կքանդակես երկու ակնաքարերի վրա այնպես, ինչպես կնիքներն են քանդակում։ Դրանց շուրջը ոսկով կզարդարես։


Երկու ակնաքարերը կզետեղես եփուդի երկու ուսերի վրա. այդ ակնաքարերը խորհրդանիշ են Իսրայելի որդիների։ Ահարոնը, ի հիշատակ նրանց, Աստծու առաջ իր երկու ուսերի վրա պետք է բարձրացնի Իսրայելի որդիների անունները։


Նույն ձևով ոսկուց և կապույտ, ծիրանագույն և կարմիր մանվածքից և նրբահյուս բեհեզից պատրաստեցին եփուդի վրայի ժապավենը, ինչպես Տերն էր հրամայել Մովսեսին։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ