Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ԵԼՔ 27:9 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

«Խորանի առաջ բա՛կ շինիր, բակի հարավային կողմում՝ նրբահյուս բեհեզից պատրաստված առագաստ՝ հարյուր կանգուն երկարությամբ՝ մի կողմում։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Վրանի գավիթը կշինես հարավային կողմում. գավթի վարագույրները թող լինեն մանած նուրբ կտավից. մեկ կողմի երկարությունը՝ հարյուր կանգուն։

Տես գլուխը



ԵԼՔ 27:9
29 Խաչաձեւ Հղումներ  

Նա ներքին սրահը շինեց երեք շարք անտաշ քարով և պարիսպ կառուցեց եղևնափայտով։


Այդ օրը արքան սրբագործեց Տիրոջ տան դիմացի գավթի կենտրոնը. այնտեղ արեց ողջակեզները, պատարագները, զոհերն ու խաղաղության ճարպերը, քանի որ Տիրոջ առաջ գտնվող պղնձե զոհասեղանը փոքր էր և չէր կարող տեղավորել բոլոր ողջակեզները, անարյուն զոհերն ու խաղաղության զոհերը։


Նա այստեղ՝ Տիրոջ տան երկու գավիթներում, զոհասեղաններ շինեց երկնքի բոլոր զորությունների համար։


Պատրաստեց նաև քահանաների սրահը, մեծ սրահը և սրահի դռները. նա դրանց դռները պատեց պղնձով։


Թյուր սիրտ ունեցողն ինձ չմերձեցավ, Անիրավն ինձնից հեռացավ, բայց կարևորություն չտվեցի։


Մոտ է նրա փրկությունը իրենից երկյուղածներին, Նրա փառքը պիտի բնակվի մեր երկրում։


Սյուները թող լինեն քսան հատ, դրանց պղնձե խարիսխները՝ քսան հատ։ Դրանց օղակներն ու խոյակները թող արծաթից լինեն։


բակի առագաստը, նրա սյուներն ու խարիսխները,


Կցման տեղում՝ յուրաքանչյուր շարքի եզրին, դրեց հիսունական ճարմանդ։


վրանի դռան և բակի դռան վարագույրները, պարաններն ու ցցերը, Վկայության խորանի ամբողջ սպասքը,


Մովսեսը չէր կարողանում մտնել Վկայության խորան, որովհետև ամպը ծածկել էր այն, և խորանը լցված էր Տիրոջ փառքով։


Բակը շուրջանակի կօծես և կիջեցնես բակի դռան վարագույրը։


Դռան կամարի թռիչքը, դռան շուրջը գտնվող խցերի հետ, վաթսուն կանգուն էր։


Նա ինձ արտաքին գավիթը տարավ։ Ահա տեսա սենյակներ և սյուներ՝ գավթի չորս կողմը, որոնք շինված էին սենյակների շուրջը։ Շրջանակաձև սյուների միջև երեսուն սենյակներ կային։


Ահա մի դուռ տեսա, որ նայում էր արտաքին գավթի հյուսիսային կողմը։ Չափեց նրա երկարությունն ու լայնությունը,


Ներքին գավթի դուռը նայում էր հյուսիսային դռանը, արևելք նայող դռան նման։ Նա գավիթը չափեց դռնից դուռ. հարյուր կանգուն էր։


Ինձ տարավ ներքին դռան գավիթը, որ հարավային կողմն էր նայում. չափեց հարավ նայող դուռը, որ նույն չափն ուներ.


Ինձ տարավ դեպի այն դուռը, որ արևելյան կողմն էր նայում։ Այն ուներ նախորդի չափը։ Չափեց նաև


Ինձ տարավ ներքին գավիթը։ Ներքին գավիթն ուներ երկու պատշգամբ, մեկը՝ հարավային դռան կողմը, որ հյուսիս էր նայում և հարավ դուրս բերում, մյուսը՝ հյուսիսային դռան կողմը, որ հարավ էր նայում ու հյուսիս դուրս բերում։


նկարազարդված ըստ ներքին սրահի դռան օրինակի։ Դրանք չորս կողմը սյուներ ունեցող արտաքին սրահի նման էին՝ երեք հարկերը դեմ առ դեմ դասավորված։


բակի առագաստները, բակի մուտքի վարագույրները, ինչպես նաև դրանց բոլոր պարագաները։


բակի վարագույրները, Վկայության խորանի վրա եղող ամեն ինչ, պարանները և այն ամբողջ սպասքը, որով պաշտամունք են կատարում։


բակի չորս կողմերի սյուները, դրանց խարիսխները, բակի դռան վարագույրի սյուները և դրանց խարիսխները, ցցերը, պարաններն ու բոլոր բաղադրիչ մասերը։ Հաշվառե՛ք նրանց անուն առ անուն և ճշտե՛ք, թե ի՛նչ պիտի կրի յուրաքանչյուրը։