Սողոմոնը, փարավոնի դստերը հանելով Դավթի քաղաքից, բերեց այն տունը, որ կառուցել էր նրա համար, քանի որ ասաց. «Իմ կինը չպետք է բնակվի Իսրայելի արքա Դավթի քաղաքում, որովհետև սուրբ է այն վայրը, որտեղ Տիրոջ տապանակն է մտել»։
ԵԼՔ 25:10 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Չփտող փայտից պատրաստի՛ր Ուխտի տապանակը՝ երկուսուկես կանգուն երկարությամբ, մեկուկես կանգուն լայնությամբ և մեկուկես կանգուն բարձրությամբ։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Սատիմի փայտից մի տապանակ թող պատրաստեն. դրա երկարությունը երկուսուկես կանգուն, դրա լայնությունը մեկուկես կանգուն, և դրա բարձրությունը մեկուկես կանգուն թող լինի։ |
Սողոմոնը, փարավոնի դստերը հանելով Դավթի քաղաքից, բերեց այն տունը, որ կառուցել էր նրա համար, քանի որ ասաց. «Իմ կինը չպետք է բնակվի Իսրայելի արքա Դավթի քաղաքում, որովհետև սուրբ է այն վայրը, որտեղ Տիրոջ տապանակն է մտել»։
Ուխտի տապանակը, նրա լծակները, Քավությունը, վարագույրը, բակի առագաստն ու նրա սյուները, զմրուխտ քարերը, խնկերը, օծության յուղը,
Մովսեսի մոտ՝ խորան բերեցին զգեստները, վրանի ծածկն ու դրա բոլոր մասերը, դրա ճարմանդները, փայտերը, միջաձողերը, դրա սյուները, վերջինիս խարիսխները,
Նրանք պահպանելու են տապանակը, սեղանը, աշտանակը, զոհարանները և սրբարանի սպասքը, որով պաշտամունք էին մատուցում, և վարագույրը՝ իր բոլոր պարագաներով։
Տեղափոխվելու ժամանակ Ահարոնն ու իր որդիները թող մտնեն ներս, իջեցնեն հովանի վարագույրը և դրանով ծածկեն Ուխտի տապանակը։
Այն թող ծածկեն կաշվե կապույտ ծածկոցով, իսկ դրա վրա կապույտ ձորձ գցեն, և ապա հագցնեն բռնակները։
որտեղ դրվում էին ոսկե բուրվառը և ներսից ու դրսից ոսկով պատած Ուխտի տապանակը, որի մեջ կար ոսկե սափորը՝ լի մանանայով, Ահարոնի գավազանը, որ ծաղկեց, և ուխտի տախտակները։
Եվ երկնքում բացվեց Աստծու տաճարը, երևաց Աստծու Ուխտի տապանակն իր տաճարում. և եղան փայլատակումներ, ձայներ, որոտներ, երկրաշարժներ և ուժեղ կարկուտ։