Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵԼՔ 39:32 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

32 Մովսեսի մոտ՝ խորան բերեցին զգեստները, վրանի ծածկն ու դրա բոլոր մասերը, դրա ճարմանդները, փայտերը, միջաձողերը, դրա սյուները, վերջինիս խարիսխները,

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

32 Այսպիսով ավարտվեց խորանի, այսինքն՝ ժողովի վրանի ամբողջ գործը։ Իսրայելի որդիներն արեցին ամենը. ինչպես Տերը պատվիրել էր Մովսեսին, այդպես արեցին։

Տես գլուխը Պատճենել




ԵԼՔ 39:32
24 Խաչաձեւ Հղումներ  

Ուշադի՛ր եղիր. կանես ըստ այն օրինակի, որ քեզ ցույց տրվեց լեռան վրա»։


նրանց սպասավորությունը երկնավոր բաների նմանությունն ու ստվերն է միայն, ինչպես որ Մովսեսին հրամայվեց, երբ նա պիտի կանգնեցներ վկայության խորանը. «Տե՛ս,- ասում է,- ամեն ինչ կանես ըստ այն օրինակի, որ ցույց տրվեց քեզ լեռան վրա»։


Նա հավատարիմ էր իր Արարչին, որ նրան կարգեց այս պաշտոնին, ինչպես որ Մովսեսը հավատարիմ եղավ նրա ամբողջ տան մեջ։


Սովորեցրե՛ք նրանց պահել այն ամենը, ինչ պատվիրեցի ձեզ։ Եվ ահա ես ձեզ հետ եմ բոլոր օրերին, մինչև աշխարհի վախճանը»։


Դավիթը Տիրոջ թելադրանքով գրված ամեն ինչ տվեց Սողոմոնին ըստ այն իմաստության և ծրագրի, որ տրվել էր իրեն։


Սամուելն ասաց. «Մի՞թե Տիրոջ համար ավելի հաճելի են ողջակեզներն ու զոհերը, քան Տիրոջ ձայնին անսալը։ Հնազանդությունն ավելի լավ է, քան ընտիր զոհը, և անսալն ավելի լավ է, քան խոյերի ճարպը։


Նրանք պահպանելու են տապանակը, սեղանը, աշտանակը, զոհարանները և սրբարանի սպասքը, որով պաշտամունք էին մատուցում, և վարագույրը՝ իր բոլոր պարագաներով։


Ամպը ծածկեց Վկայության խորանը, և խորանը լցվեց Տիրոջ փառքով։


խոյերի կարմիր ներկված, մշակված և անմշակ մորթիները, կապույտ վարագույրները,


Ավարտվեց Վկայության խորանի ամբողջ գործը։ Իսրայելի որդիներն արեցին ամեն ինչ. ինչպես Տերն էր հրամայել Մովսեսին, այդպես էլ արեցին։ Նվերներից ավելացած ոսկին նրանք վերածեցին սպասքի, որոնցով Տիրոջ առաջ պաշտամունք են կատարում։


Իսրայելի որդիները գնացին ու արեցին այնպես, ինչպես Տերը պատվիրել էր Մովսեսին ու Ահարոնին։


Վկայության խորանը, Ուխտի տապանակն ու նրա վրայի Քավությունը և խորանի ողջ սպասքը,


Տերն ասաց Մովսեսին.


այնտեղ կդնես Ուխտի տապանակը և տապանակը կծածկես շղարշով։


և տաճարի կառուցումն ավարտվեց տասնմեկերորդ տարվա Բուլ, այսինքն՝ յոթերորդ ամսին, իրեն անհրաժեշտ ամեն ինչով ու ամեն հորինվածքով։ Սողոմոնը տաճարը կառուցեց յոթ տարում։


Քիրամը շինեց կաթսաներ, տաք ջրի ամաններ ու կոնքեր։ Քիրամն ավարտեց բոլոր այն գործերը, որ արել էր Տիրոջ տաճարի մեջ Սողոմոն արքայի համար. դրանք են՝


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ