Նաև վիճակ կգցենք փայտ հայթայթելու կարգի համար, որպեսզի քահանաները, ղևտացիներն ու ժողովուրդը, ըստ իրենց նահապետական տների, ամեն տարի սահմանված ժամանակներին բերեն մեր Աստծու տունը՝ այրելու Տիրոջ՝ մեր Աստծու զոհասեղանի վրա, ինչպես գրված է Մովսեսի օրենքում։
Բոլոր առաջին պտուղները, բոլոր առաջին ծնունդները, ձեր բոլոր պտուղների երախայրիքը քահանաներինն են լինելու։ Ձեր առաջին բերքը քահանային եք տալու, որպեսզի ձեր տներն օրհնի։
Ոչ մի սատկած անասունի միս չուտեք։ Այն կտաք ձեր քաղաքներում գտնվող պանդուխտին, որ ուտի, կամ էլ կվաճառեք օտար մարդու, որովհետև դու Տիրոջ՝ քո Աստծու սուրբ ժողովուրդն ես։ Գառն իր մոր կաթի մեջ չեփես»։
Արդ, ահա բերել եմ Տիրոջ՝ ինձ տված երկրի բերքի երախայրիքը, մի երկրի, որ կաթ ու մեղր է բխեցնում”։ Եվ կթողնես դրանք Տիրոջ՝ քո Աստծու առջև ու այնտեղ երկրպագություն կանես Տիրոջ՝ քո Աստծու առջև,
կվերցնես Տիրոջ՝ քո Աստծու՝ քեզ տված երկրի պտուղների երախայրիքը, կլցնես զամբյուղի մեջ և կգնաս այնտեղ, որը կընտրի Տերը՝ Աստված, իր անվան պաշտամունքի համար։