Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԵԶԵԿԻԵԼ 48:14 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

14 Երկրի այս բաժնի ոչ մի հատված չի վաճառվի, ոչ էլ կփոխանակվի, որովհետև այն Տիրոջն է նվիրված։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

14 Եվ նրանից չպիտի վաճառեն ու չպիտի փոխանակեն. հողի ընտիր բաժինը ուրիշին չպիտի փոխանցեն, որովհետև այն սուրբ է Տիրոջ համար։

Տես գլուխը Պատճենել




ԵԶԵԿԻԵԼ 48:14
12 Խաչաձեւ Հղումներ  

Նույն կերպ կվարվես քո արջառի, ոչխարի ու էշի հետ։ Դրանք յոթ օր թող մնան իրենց մոր մոտ, իսկ ութերորդ օրը դրանք կնվիրաբերես ինձ։


Քո առաջին բերքի արդյունքը կբերես Տիրոջ՝ քո Աստծու տունը։ Գառն իր մոր կաթի մեջ չեփես»։


Այդ պատճառով նրանցը կլինի մի առանձնացված մաս, մի սուրբ մաս ղևտացիների սահմանների մոտ։


Քահանաների մասին սահմանակից կլինի ղևտացիների մասը քսանհինգ հազար ձողաչափ երկարությամբ ու տասը հազար ձողաչափ լայնությամբ։


Քահանան դրանք առաջին բերքի հացերի հետ թող մատուցի Տիրոջ առջև, երկու գառների հետ թող ընծայաբերվեն Տիրոջը և պատկանեն ծիսակատար քահանային։


Իսկ ղևտացիների քաղաքների տները, որոնք գտնվում են նրանց ժառանգական քաղաքներում, կարող են միշտ հետ գնվել ղևտացիների կողմից։


Ղևտացիների ագարակները, որոնք քաղաքների շուրջն են գտնվում, վաճառքի ենթակա չեն, որովհետև դրանք նրանց հավիտենական կալվածքներն են։


Իսկ ամեն մի նվեր, որ մարդ իր ունեցած ամեն ինչից տալիս է Տիրոջը՝ լինի դա մարդ թե անասուն կամ սեփական կալվածք, չի կարող վաճառվել կամ հետ գնվել։ Նման բոլոր նվիրաբերումները սրբություն սրբոց են և պատկանում են Տիրոջը։


Եվ ոչ միայն սա, այլ նաև մենք, որ Հոգու երախայրիքն ունենք, մենք ևս ներքնապես հեծեծում ենք՝ սպասելով որդեգրությանը՝ մեր մարմնի փրկությանը։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ