Երբ մադիանացի վաճառականներն անցնում էին, նրանք Հովսեփին քաշեցին և հանեցին գուբից ու քսան դահեկանով վաճառեցին իսմայելացիներին, որոնք Հովսեփին տարան Եգիպտոս։
ԵԼՔ 21:16 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ով որ չարաբանի իր հորն ու իր մորը, մահապատժի թող ենթարկվի։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ով որ մարդ գողանա ու վաճառի նրան կամ նրան պահի իր ձեռքի տակ, նա անպատճառ պիտի սպանվի։ |
Երբ մադիանացի վաճառականներն անցնում էին, նրանք Հովսեփին քաշեցին և հանեցին գուբից ու քսան դահեկանով վաճառեցին իսմայելացիներին, որոնք Հովսեփին տարան Եգիպտոս։
Եթե մեկն իր անասունն արածեցնելիս թույլ է տալիս, որ անասունն արածի ուրիշի հանդում, ապա իր հանդից թող հատուցի ըստ փչացրած բերքի չափի։ Իսկ եթե հանդը փչացրել է ամբողջությամբ, ապա թող հատուցի իր հանդի ու իր այգու ընտիր հատվածով։
Եթե բռնվի մեկը, որ իր եղբայրներից՝ Իսրայելի որդիներից մեկին գողանալով վաճառի, ապա գողը պետք է մահվան դատապարտվի։ Դրանով դուք չարը վերացրած կլինեք ձեր միջից։
պոռնիկների, արվամոլների, մարդու առևտրով զբաղվողների, ստախոսների, սուտ երդում անողների և այն բոլոր արարքների համար, որոնք հակառակ են առողջ վարդապետությանը,
Եվ չեն լինելու քեզնից ստացվող բեռները ոսկու, արծաթի, թանկարժեք քարերի, մարգարտի, բեհեզի, ծիրանու, ոսկեթել կերպասի և որդան կարմրի. ոչ ոք չի գնելու խնկի ամեն փայտ, փղոսկրե ամեն անոթ, ազնիվ փայտից, բրոնզից, երկաթից և մարմարից ամեն անոթ,