Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Բ ՕՐԵՆՔ 24:7 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

7 Եթե բռնվի մեկը, որ իր եղբայրներից՝ Իսրայելի որդիներից մեկին գողանալով վաճառի, ապա գողը պետք է մահվան դատապարտվի։ Դրանով դուք չարը վերացրած կլինեք ձեր միջից։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

7 Եթե գտնվի մեկը, որ իր եղբայրներից, այսինքն՝ Իսրայելի որդիներից մեկին գողանալով՝ նրան իր ստրուկը դարձրած կամ վաճառած լինի, ապա այդ գողը թող մահվամբ պատժվի։ Այդպիսով չարությունը կվերացնես քո միջից։

Տես գլուխը Պատճենել




Բ ՕՐԵՆՔ 24:7
11 Խաչաձեւ Հղումներ  

Ով որ չարաբանի իր հորն ու իր մորը, մահապատժի թող ենթարկվի։


կինամոն, ամեն տեսակ խունկ և անուշահոտ յուղ, կնդրուկ, գինի, ձեթ, ազնիվ ալյուր և ցորեն, և ամեն ունեցվածք՝ արջառ ու ոչխար, երիվարներ ու կառքեր, մարդկային մարմիններ և հոգիներ։


պոռնիկների, արվամոլների, մարդու առևտրով զբաղվողների, ստախոսների, սուտ երդում անողների և այն բոլոր արարքների համար, որոնք հակառակ են առողջ վարդապետությանը,


Հույներն ու նրանց շուրջը գտնվող ժողովուրդներն են քեզ հետ ստրուկների առևտրով զբաղվել, պղնձե անոթներ են քո շուկաները մատակարարել։


ապա նրա նկատմամբ կկիրառեք այն պատիժը, որ նա մտադիր էր հասցնել իր եղբորը։ Դրանով չարը կվերացնեք ձեր միջից։


Երկանքի վերին ու ստորին մասերը գրավ չվերցնես, որովհետև այդպիսով դրա տիրոջ կյանքն ես գրավ վերցրած լինում։


Իսկ այն մարգարեն կամ այն երազահանը թող մեռնի, որովհետև փորձեց քեզ ապստամբեցնել Տիրոջ՝ քո Աստծու դեմ, որը քեզ դուրս բերեց եգիպտացիների երկրից, փրկեց քեզ ստրկության երկրից, և շեղել քեզ այն ճանապարհից, որով Տերը՝ քո Աստվածը, պատվիրեց քեզ ընթանալ։ Դրանով չարը կվերացնես ձեր միջից։


Նախ վկաները թող քար նետեն նրա վրա՝ սպանելու նրան, ապա՝ ամբողջ ժողովուրդը։ Դրանով դու չարը ձեր միջից կվերացնես։


որբուկի էշը քշեցին տարան ու այրու եզն անգամ վերցրին։


Հափշտակեցին ստինքից որբին և թշվառին տառապեցրին։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ