Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵԼՔ 22:4 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

4 Եթե մեկն իր անասունն արածեցնելիս թույլ է տալիս, որ անասունն արածի ուրիշի հանդում, ապա իր հանդից թող հատուցի ըստ փչացրած բերքի չափի։ Իսկ եթե հանդը փչացրել է ամբողջությամբ, ապա թող հատուցի իր հանդի ու իր այգու ընտիր հատվածով։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

4 Եթե գողացածը ողջ գտնվի նրա ձեռքում, եզ լինի, թե էշ, թե ոչխար, կրկնապատիկը կհատուցի։

Տես գլուխը Պատճենել




ԵԼՔ 22:4
11 Խաչաձեւ Հղումներ  

Եթե մեկը մի մարդու էշ, եզ, ոչխար կամ որևէ այլ անասուն պահ տա, և այն վնասվածք ստանա, սատկի կամ հափշտակվի, և այդ բանը հաստատող ոչ մի վկա չլինի,


իսկ եթե գողը չգտնվի, ապա տան տերը թող Աստծու առաջ երդվի, որ ինքն ամենևին չի յուրացրել այդ մարդու ավանդը։


Եթե գողը գողության պահին նկատվի և խոցվելով մահանա, դա սպանություն չպետք է համարվի։


Հատուցե՛ք նրան իր արածի համար, կրկնապատիկը՝ ըստ իր արած գործերի։ Կրկնակի՛ խառնեք նրա համար այն բաժակը, որի մեջ նա խառնեց։


Ով որ չարաբանի իր հորն ու իր մորը, մահապատժի թող ենթարկվի։


Ես նախ նրանց կրկնակի կհատուցեմ իրենց անիրավությունների դիմաց, նաև նրանց մեղքերի դիմաց, որոնցով պղծեցին իմ երկիրը, իրենց կուռքերի մեռելոտիներով և իրենց անօրենություններով լցրին իմ ժառանգությունը»։


իսկ եթե բռնվի, յոթնապատիկ կտուժի և իր անձը փրկելու համար իր ողջ ունեցվածքը պիտի տա։


դուք՝ քահանաներդ, Երուսաղեմի սրտո՛վ խոսեք և մխիթարե՛ք նրան, որովհետև նա լի է տառապանքով»։ Թող նրա մեղքերին թողություն լինի, քանի որ իր մեղքերի համար նա Տիրոջ կողմից կրկնակի հատուցում ստացավ։


Եթե կրակը փշերն այրելով տարածվի ու այրի մեկ ուրիշի կալը կամ ցորենի շեղջը կամ հանդը, ապա կրակ անողը թող վնասը հատուցի։


Սամուելը ժողովրդին ասաց. «Տերը և նրա օծյալը թող վկա լինեն այսօր իմ և ձեր միջև, որ իմ ձեռքում ոչինչ չեք գտել»։ Նրանք ասացին. «Թող վկա լինեն»։


Զոհասեղանի վրա վառվող կրակը չպետք է հանգչի։ Քահանան առավոտները դրա վրա թող փայտ ավելացնի, դնի ողջակեզը և փրկության զոհի ճարպը։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ