ԵԼՔ 20:9 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Վեց օր աշխատի՛ր և արա՛ քո բոլոր գործերը, Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Վեց օր աշխատի՛ր և կատարի՛ր քո բոլոր գործերը։ |
Վեց օր կաշխատես, իսկ յոթերորդ օրը կթողնես, որ հանգստանան քո եզն ու էշը, հանգստանան նաև քո աղախնու որդին և օտարականը։
Վեց օր աշխատե՛ք, իսկ յոթերորդ օրը շաբաթ է՝ Տիրոջը նվիրված սուրբ հանգստյան օր։ Ով շաբաթ օրը գործ անի, թող մահվան դատապարտվի։
“Վեց օր պիտի աշխատեք, իսկ յոթերորդ օրը պիտի հանգստանաք. շաբաթ օրը սուրբ է՝ Տիրոջը նվիրված հանգստյան օր։ Ով այդ օրն աշխատի, կմեռնի։
Այսպես է ասում Տերը՝ Աստված. «Ներքին գավթի դուռը, որ արևելք է նայում, վեց աշխատանքային օրերին փակ կլինի, իսկ շաբաթ օրը կբացվի։ Ամսագլխի օրն էլ կբացվի։
Վեց օր պիտի աշխատես, իսկ յոթերորդ օրը թող շաբաթ՝ հանգստյան օր լինի և սուրբ համարվի՝ Տիրոջը նվիրված։ Այդ օրը ոչ մի աշխատանք չկատարեք, որովհետև այն Տիրոջը նվիրված շաբաթ է, որտեղ էլ բնակվելու լինեք։
Ժողովրդապետը բարկացավ, թե ինչո՛ւ Հիսուսը շաբաթ օրով բուժեց, և ասաց ժողովրդին. «Վեց օր կա, երբ արժան է գործել, ա՛յդ օրերին եկեք բուժվեք և ոչ թե շաբաթ օրը»։