Առաջին օրը թող սուրբ հռչակվի։ Թող սուրբ լինի նաև յոթերորդ օրը։ Այդ օրերին ոչ մի աշխատանք չկատարեք, այլ կատարեք միայն ա՛յն, ինչ կապված է յուրաքանչյուր մարդու անձնական կարիքների հետ։
Մովսեսն ասաց նրանց. «Տիրոջ հրահանգն այս է. “Վաղը շաբաթ է, հանգիստ է, Տիրոջը նվիրված սուրբ օր։ Ինչ որ եփելու եք, եփե՛ք, և ինչ որ թխելու եք, թխե՛ք. ինչ որ ավելանա, թող ձեր ամաններում մնա մինչև առավոտ”»։
Եթե ոտքդ հետ քաշես և սրբության օրը քո ուզածը չկատարես, զվարճության շաբաթները համարես Աստծուն նվիրված և փառավոր, ոտքդ դուրս չդնես գործի համար ու քո բերանով բարկության ոչ մի խոսք չասես, այն ժամանակ կարող ես ապավինել Տիրոջը։
Վեց օր պիտի աշխատես, իսկ յոթերորդ օրը թող շաբաթ՝ հանգստյան օր լինի և սուրբ համարվի՝ Տիրոջը նվիրված։ Այդ օրը ոչ մի աշխատանք չկատարեք, որովհետև այն Տիրոջը նվիրված շաբաթ է, որտեղ էլ բնակվելու լինեք։