Վեց օր պիտի աշխատես, իսկ յոթերորդ օրը թող շաբաթ՝ հանգստյան օր լինի և սուրբ համարվի՝ Տիրոջը նվիրված։ Այդ օրը ոչ մի աշխատանք չկատարեք, որովհետև այն Տիրոջը նվիրված շաբաթ է, որտեղ էլ բնակվելու լինեք։
իսկ յոթերորդ օրը շաբաթ է, նվիրված Տիրոջը՝ քո Աստծուն, այդ օրը ոչ մի գործ չպետք է անես, ո՛չ դու, ո՛չ քո տղան ու դուստրը, ոչ քո ծառան ու աղախինը, ո՛չ իսկ քո եզը, քո էշն ու քո մյուս անասունները, ինչպես նաև քո հարկի տակ գտնվող եկվորը, որովհետև քո ծառան ու աղախինը պետք է հանգստանան, ինչպես և դու։