ԵԼՔ 20:21 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ժողովուրդը կանգնած էր հեռու, և Մովսեսը մտավ մառախուղի մեջ, որտեղ Աստված էր։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ժողովուրդը հեռու կանգնեց, իսկ Մովսեսը մոտեցավ այն թանձր խավարին, ուր Աստված էր։ |
Տիրոջ արդարությունն ուղիղ է Եվ ուրախացնում է սրտերը, Տիրոջ պատվիրանները լույս են Եվ լույս են տալիս աչքերին։
Մովսեսը բարձրացավ Աստծու լեռը։ Աստված լեռան վրայից կանչեց նրան ու ասաց. «Այսպես կասես Հակոբի տանը և կհայտնես Իսրայելի որդիներին.
Տերը այս պատգամները ձեր ժողովրդին տվեց լեռան վրա, որը խավարով, մեգով ու մառախուղով էր պատված, կրակի միջից, բարձր ձայնով։ Ապա ոչինչ չավելացրեց։ Նա դրանք գրեց քարե երկու տախտակների վրա ու տվեց ինձ»։
Ես այն ժամանակ կանգնած էի Տիրոջ ու ձեր միջև, որպեսզի ձեզ հայտնեմ Տիրոջ պատգամները, որովհետև դուք վախենում էիք կրակից ու լեռը չբարձրացաք։ Տերն ասաց.
որ միայն ինքն ունի անմահությունը, բնակվում է անմատչելի լույսի մեջ, որին մարդկանցից ոչ ոք չի տեսել և ոչ էլ կարող է տեսնել. նրան պատիվ և զորություն հավիտյանս։ Ամեն։