Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵԼՔ 19:3 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

3 Մովսեսը բարձրացավ Աստծու լեռը։ Աստված լեռան վրայից կանչեց նրան ու ասաց. «Այսպես կասես Հակոբի տանը և կհայտնես Իսրայելի որդիներին.

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

3 Մովսեսը գնաց դեպի վեր՝ Աստծու մոտ, և Տերը լեռան վրայից կանչեց նրան՝ ասելով. «Այսպե՛ս ասա Հակոբի տանը և հայտնի՛ր Իսրայելի որդիներին.

Տես գլուխը Պատճենել




ԵԼՔ 19:3
12 Խաչաձեւ Հղումներ  

Երբ Տերը տեսավ, որ մոտենում է տեսնելու, մորենու միջից ձայն տվեց նրան ու ասաց. «Մովսե՛ս, Մովսե՛ս»։ Նա ասաց. «Ի՞նչ է»։


Ա՛յս Մովսեսն է, որ անապատում ժողովրդի և այն հրեշտակի միջև էր, որ Սինա լեռան վրա խոսեց նրա և մեր հայրերի հետ. նա՛ էր, որ կենարար պատգամներ ընդունեց՝ մեզ տալու համար։


Ժողովուրդը կանգնած էր հեռու, և Մովսեսը մտավ մառախուղի մեջ, որտեղ Աստված էր։


Պատրա՛ստ եղիր. առավոտյան բարձրանալու ես Սինա լեռը և այնտեղ ինձ սպասելու ես լեռան գագաթին։


Բայց Աստված ասաց. «Ես քեզ հետ կլինեմ։ Եվ պատրվակն այն պիտի լինի, որ ես ուղարկել եմ քեզ՝ հանելու իմ ժողովրդին Եգիպտոսից, որպեսզի պաշտեք Աստծուն այս լեռան վրա»։


Տերը կանչեց Մովսեսին, խոսեց նրա հետ Վկայության խորանից՝ ասելով.


Տերն իջավ Սինա լեռան վրա՝ լեռան կատարին։ Տերը կանչեց Մովսեսին լեռան գագաթը, և Մովսեսը ելավ այնտեղ։


Եվ Տերն ասաց Մովսեսին. «Բարձրացի՛ր ինձ մոտ՝ լեռը, այնտե՛ղ եղիր, և քեզ պիտի տամ քարե տախտակներ, օրենքներ ու պատվիրաններ, որ գրեցի նրանց համար, որ հետևեն դրանց»։


Մովսեսն ու նրա գործակից Հեսուն բարձրացան Աստծու լեռը։


Եվ Մովսեսը քարե երկու տախտակներ կոփեց առաջին տախտակների նմանությամբ և վաղ առավոտյան վեր կենալով՝ բարձրացավ Սինա լեռը, ինչպես հրամայել էր իրեն Տերը. Մովսեսն իր հետ վերցրեց քարե երկու տախտակները։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ