Իջար Սինա լեռան վրա և երկնքից խոսեցիր նրանց հետ ու նրանց տվեցիր ուղիղ դատաստաններ և ճշմարիտ օրենքներ, բարի հրամաններ և պատվիրաններ,
ԵԼՔ 20:1 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Տերը հայտնեց այս բոլոր պատգամները և ասաց. Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Աստված ասաց հետևյալը. |
Իջար Սինա լեռան վրա և երկնքից խոսեցիր նրանց հետ ու նրանց տվեցիր ուղիղ դատաստաններ և ճշմարիտ օրենքներ, բարի հրամաններ և պատվիրաններ,
Ա՛յս Մովսեսն է, որ անապատում ժողովրդի և այն հրեշտակի միջև էր, որ Սինա լեռան վրա խոսեց նրա և մեր հայրերի հետ. նա՛ էր, որ կենարար պատգամներ ընդունեց՝ մեզ տալու համար։
Եվ Տերը նախկինում գրածի նման երկու տախտակների վրա գրեց այն տասը պատվիրանները, որ ձեզ հաղորդել էր լեռան վրա, կրակի միջից, և Տերը դրանք տվեց ինձ։
“Որևէ ազգ կրակի միջից խոսող կենդանի Աստծու ձայնը լսե՞լ է”, ինչպես դու լսեցիր ու կենդանի մնացիր,
Երկնքից լսելի եղավ քեզ խրատող նրա խոսքը, երկրի վրա ցույց տվեց քեզ իր մեծ կրակը, և կրակի միջից լսեցիր նրա պատգամները,
Տերը այս պատգամները ձեր ժողովրդին տվեց լեռան վրա, որը խավարով, մեգով ու մառախուղով էր պատված, կրակի միջից, բարձր ձայնով։ Ապա ոչինչ չավելացրեց։ Նա դրանք գրեց քարե երկու տախտակների վրա ու տվեց ինձ»։