Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Բ ՕՐԵՆՔ 4:33 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

33 “Որևէ ազգ կրակի միջից խոսող կենդանի Աստծու ձայնը լսե՞լ է”, ինչպես դու լսեցիր ու կենդանի մնացիր,

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

33 արդյոք որևէ ազգ լսե՞լ է՝ Աստծու ձայնը խոսի կրակի միջից, ինչպես որ դու լսեցիր, և ողջ մնացած լինի.

Տես գլուխը Պատճենել




Բ ՕՐԵՆՔ 4:33
13 Խաչաձեւ Հղումներ  

Գեդեոնը տեսավ, որ նա Տիրոջ հրեշտակն է, և ասաց. «Օ՜հ, օ՜հ, Տե՛ր, Տե՛ր, ես Տիրոջ հրեշտակին երես առ երես տեսա»։


ասացին. “Տերը՝ Աստված, ահա մեզ ցույց տվեց իր փառքն ու իր մեծությունը, և նրա ձայնը լսեցինք կրակի միջից։ Այսօր տեսանք, որ Աստված խոսում է մարդու հետ, և մարդը կենդանի է մնում։


Եվ ասաց. «Դու չես կարող տեսնել իմ երեսը, որովհետև մարդ չի կարող տեսնել իմ երեսն ու կենդանի մնալ»։


Որովհետև միս ու արյունից կազմված այդ ո՞ր մարդն է, որ կրակի միջից լսել է կենդանի Աստծու ձայնը, ինչպես մենք լսեցինք, ու կենդանի է մնացել։


Իսրայելի ընտրյալներից ոչ մեկը չմեռավ։ Նրանք եղան Աստծու վայրում, կերան ու խմեցին։


և Տերն ինձ տվեց քարե երկու տախտակներ՝ իր իսկ ձեռքով գրած, և դրանց վրա գրված էին բոլոր այն պատգամները, որ Տերը լեռան վրա հաղորդել էր ձեր հավաքի օրը։


Տերն ասաց Մովսեսին. «Այսպե՛ս ասա Հակոբի տանը և հաղորդի՛ր Իսրայելի որդիներին. “Դուք ինքներդ տեսաք, որ երկնքից խոսեցի ձեզ հետ։


Երկնքից լսելի եղավ քեզ խրատող նրա խոսքը, երկրի վրա ցույց տվեց քեզ իր մեծ կրակը, և կրակի միջից լսեցիր նրա պատգամները,


Տերը դեմ հանդիման խոսեց ձեզ հետ լեռան վրա, կրակի միջից։


Տերը այս պատգամները ձեր ժողովրդին տվեց լեռան վրա, որը խավարով, մեգով ու մառախուղով էր պատված, կրակի միջից, բարձր ձայնով։ Ապա ոչինչ չավելացրեց։ Նա դրանք գրեց քարե երկու տախտակների վրա ու տվեց ինձ»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ