Նրանք եկան մինչև Քելովնի կալը, և Օզան ձեռքը մեկնեց, որ բռնի տապանակը, որովհետև եզը տեղից շարժել էր այն։
ԵԼՔ 19:24 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եվ Տերն ասաց նրան. «Գնա՛, իջի՛ր ու հետո այստե՛ղ բարձրացիր Ահարոնի հետ, բայց քահանաներն ու ժողովուրդը թող չհանդգնեն բարձրանալ Աստծու մոտ, որպեսզի Տերը նրանց կորստյան չմատնի»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Տերն ասաց նրան. «Գնա՛, ցա՛ծ իջիր և ելի՛ր Ահարոնի հետ միասին. բայց քահանաներն ու ժողովուրդը սահմանից չանցնեն Տիրոջ մոտ բարձրանալու համար. չլինի թե Տերը նրանց խոցի»։ |
Նրանք եկան մինչև Քելովնի կալը, և Օզան ձեռքը մեկնեց, որ բռնի տապանակը, որովհետև եզը տեղից շարժել էր այն։
Ժողովրդի ու լեռան միջև տարածություն կթողնես և կասես. “Զգո՛ւյշ եղեք լեռան վրա բարձրանալուց ու մոտենալուց, որովհետև լեռանը մոտեցողը կմեռնի։
Եվ ասաց Մովսեսին. «Բարձրացե՛ք Տիրոջ մոտ դու, Ահարոնը, Նադաբը, Աբիուդն ու Իսրայելի ծերերից յոթանասուն այր։ Նրանք Տիրոջը թող երկրպագեն հեռվից։
Մովսեսն ասաց Ահարոնին. «Այս ասաց Տերը. “Ինձ մերձեցողներին պիտի ցույց տամ իմ սրբությունը և պիտի փառավորվեմ ողջ ժողովրդի առաջ”»։ Եվ Ահարոնի սիրտը կսկծաց։
Հովհաննես Մկրտչի քարոզչության օրերից մինչև այժմ երկնքի արքայությունը ձեռք բերելու համար ուժ է գործադրվում, և ուժեղներն են հափշտակում այն։
Եվ նա նրանց ասաց. «Ջանացե՛ք մտնել նեղ դռնով. ասում եմ ձեզ, որ շատերը կուզենան մտնել, բայց չեն կարողանա։
Օրենքն ու մարգարեները մարգարեացան մինչև Հովհաննեսը. այնուհետև ավետարանվում է Աստծու արքայությունը, և ամեն ոք ձգտում է մտնել այնտեղ։
որովհետև օրենքը Մովսեսի միջոցով տրվեց, իսկ շնորհը և ճշմարտությունը Հիսուս Քրիստոսի միջոցով եղան։
Իսկ ինչի՞ համար է Օրենքը։ Օրենքն ավելացվեց հանցանքների պատճառով, մինչև որ գար շառավիղը, որին էր ուղղված խոստումը, և հրեշտակների ձեռքով տրվեց միջնորդի միջոցով։
Բայց Սուրբ Գիրքը ամեն ինչ արգելափակեց մեղքի տակ, որպեսզի խոստումը հավատացյալներին տրվի Հիսուս Քրիստոսի նկատմամբ ունեցած հավատով։
Ուրեմն համարձակությամբ մոտենանք նրա շնորհի աթոռին, որպեսզի ողորմություն ստանանք և շնորհ գտնենք այն ժամանակ, երբ օգնության կարիք ունենք։