Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵԼՔ 24:1 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

1 Եվ ասաց Մովսեսին. «Բարձրացե՛ք Տիրոջ մոտ դու, Ահարոնը, Նադաբը, Աբիուդն ու Իսրայելի ծերերից յոթանասուն այր։ Նրանք Տիրոջը թող երկրպագեն հեռվից։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

1 Աստված ասաց Մովսեսին. «Բարձրացի՛ր Տիրոջ մոտ դու, Ահարոնը, Նադաբը, Աբիուդը և Իսրայելի ծերերից յոթանասուն հոգի և երկրպագությո՛ւն արեք հեռվից։

Տես գլուխը Պատճենել




ԵԼՔ 24:1
20 Խաչաձեւ Հղումներ  

Իսկ Տերն ասաց Մովսեսին. «Հավաքի՛ր Իսրայելի ծերերից յոթանասուն այր, որոնք ժողովրդի ավագներն ու ղեկավարներն են։ Նրանց Վկայության խորա՛ն առաջնորդիր և կանգնեցրո՛ւ քո կողքին։


Ահարոնն իրեն կին առավ Ամինադաբի դուստր՝ Նաասովնի քույր Եղիսաբեթին, որը նրան ծնեց Նադաբին, Աբիուդին, Եղիազարին ու Իթամարին։


«Դու Իսրայելի որդիներից քեզ մոտ կբերես քո եղբայր Ահարոնին, նրա հետ նաև նրա որդիներին, որ ինձ համար քահանայություն անեն Ահարոնը և նրա որդիներ Նադաբը, Աբիուդը, Եղիազարն ու Իթամարը։


Եվ Տերն ասաց նրան. «Գնա՛, իջի՛ր ու հետո այստե՛ղ բարձրացիր Ահարոնի հետ, բայց քահանաներն ու ժողովուրդը թող չհանդգնեն բարձրանալ Աստծու մոտ, որպեսզի Տերը նրանց կորստյան չմատնի»։


Յոթանասուներկուսը վերադարձան խնդությամբ և ասացին. «Տե՛ր, դևերն էլ են մեզ հնազանդվում քո անունով»։


Այնուհետև Տերը նշանակեց ուրիշ յոթանասուներկու հոգի ևս և նրանց իրենից առաջ երկու-երկու ուղարկեց այն բոլոր քաղաքներն ու վայրերը, ուր ինքը գնալու էր։


Իսրայելի տան ծերերից յոթանասուն հոգի և նրանց մեջ՝ Սափանի որդի Հեզոնիան, որ նրանց առջև էր կանգնած։ Յուրաքանչյուրի ձեռքում՝ բուրվառ։ Խնկի ծուխն էլ բարձրանում, կուտակվում էր ամպի պես։


Ամրամի որդիները՝ Ահարոն, Մովսես և Մարիամ։ Ահարոնի որդիները՝ Նադաբ և Աբիուդ, Եղիազար և Իթամար։


Պատրա՛ստ եղիր. առավոտյան բարձրանալու ես Սինա լեռը և այնտեղ ինձ սպասելու ես լեռան գագաթին։


Մովսեսը բարձրացավ լեռը, և ամպը ծածկեց լեռը։


Մովսեսը, Ահարոնը, Նադաբը, Աբիուդն ու Իսրայելի յոթանասուն ծերերը բարձրացան


Ժողովուրդը կանգնած էր հեռու, և Մովսեսը մտավ մառախուղի մեջ, որտեղ Աստված էր։


Տերն իջավ Սինա լեռան վրա՝ լեռան կատարին։ Տերը կանչեց Մովսեսին լեռան գագաթը, և Մովսեսը ելավ այնտեղ։


Եվ Տերն ասաց Մովսեսին. «Ահա ես գալու եմ քեզ մոտ ամպի սյունով, որ ժողովուրդը լսի այն, ինչ ես ասելու եմ քեզ, և նա հավիտյան պիտի հավատա քեզ»։ Մովսեսը ժողովրդի ասածը պատմեց Տիրոջը։


Եվ ասաց. «Մի՛ մոտեցիր այս տեղին։ Կոշիկներդ հանի՛ր ոտքերիցդ, որովհետև կանգնածդ վայրը սուրբ տեղ է»։


Իսկ Հովսեփը Եգիպտոսում էր։ Հակոբից սերած բոլորը յոթանասունհինգ հոգի էին։


Աստծուն թող մոտենա միայն Մովսեսը, իսկ մյուսները թող չմոտենան։ Բայց ժողովուրդը նրանց հետ թող չբարձրանա»։


Այդպիսով ես ձեր միջից վերցրի ցեղապետներին՝ իմաստուն, փորձառու ու շրջահայաց այրերի, և նրանց նշանակեցի ձեզ առաջնորդներ՝ հազարապետներ, հարյուրապետներ, հիսնապետներ, տասնապետներ, դատավորների ատենադպիրներ։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ