Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵԼՔ 19:12 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

12 Ժողովրդի ու լեռան միջև տարածություն կթողնես և կասես. “Զգո՛ւյշ եղեք լեռան վրա բարձրանալուց ու մոտենալուց, որովհետև լեռանը մոտեցողը կմեռնի։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

12 Դու սահման կդնես ժողովրդի շուրջը՝ ասելով. “Զգուշացե՛ք լեռան վրա բարձրանալուց կամ դրա ծայրին դիպչելուց. ով որ դիպչի լեռանը, պիտի մեռնի։

Տես գլուխը Պատճենել




ԵԼՔ 19:12
11 Խաչաձեւ Հղումներ  

որպեսզի իմանաք այն ճանապարհը, որով պիտի գնաք, որովհետև երբեք այդ ճանապարհով չեք անցել։ Բայց ձեր և նրանց միջև երկու հազար կանգունի չափ հեռավորություն պիտի լինի։ Կանգնե՛ք և մի՛ մոտեցեք տապանակին»։


«Նայի՛ր ինքդ քեզ և չափազանց զգո՛ւյշ եղիր. մի՛ մոռացիր այն բոլոր բաները, որ տեսան քո աչքերը. քո կյանքի բոլոր օրերում քո սրտից թող դուրս չգան դրանք։ Կպատմես քո որդիներին ու որդիների որդիներին,


Ժողովրդին պատվիրի՛ր՝ ասելով. “Դուք ահա անցնում եք Սեիրում բնակվող ձեր եղբայրների՝ Եսավի որդիների սահմաններով։ Նրանք ձեզանից պիտի վախենան, բայց դուք զգո՛ւյշ եղեք,


Զգո՛ւյշ եղիր. ուխտ չկապես այն երկրի բնակիչների հետ, ուր մուտք ես գործելու, որպեսզի հանկարծ գայթակղություն չլինի։


Մովսեսն Աստծուն ասաց. «Ժողովուրդը չի կարող Սինա լեռը բարձրանալ, որովհետև դու ինքդ ես մեզ պատվիրել և ասել. “Մարդկանց ու լեռան միջև տարածություն կթողնես և լեռը սուրբ կհռչակես”»։


Եվ Աստված ասաց Մովսեսին. «Իջի՛ր, ասա՛ ժողովրդին, որ չմերձենան Աստծուն տեսնելու, որպեսզի նրանցից շատերը չկորչեն։


Փարավոնն ասաց. «Հեռացի՛ր ինձնից. զգո՛ւյշ եղիր, այլևս չհամարձակվես իմ աչքին երևալ, որովհետև որ օրը երևաս ինձ, կմեռնես»։


Դուք չեք մոտեցել շոշափելի լեռանը, որ կրակով էր այրվում և պատած էր մեգով, մառախուղով, խավարով և մթությամբ,


Քեզ հետ ոչ ոք թող չբարձրանա և լեռան վրա ոչ ոք թող չերևա։ Նույնիսկ արջառ ու ոչխար թող չարածեն լեռան մոտ»։


Աստծուն թող մոտենա միայն Մովսեսը, իսկ մյուսները թող չմոտենան։ Բայց ժողովուրդը նրանց հետ թող չբարձրանա»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ