ԵԼՔ 14:24 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Առավոտյան Տերը հրի ու ամպի սյան միջով նայեց եգիպտացիների բանակին և խուճապի մատնեց եգիպտացիների բանակը։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Առավոտը դեռ չբացված՝ Տերը կրակի և ամպի սյունից նայեց եգիպտացիների բանակին և խուճապի մատնեց եգիպտացիների բանակը։ |
Իզուր կլինի ուրիշներին ձայն տալն ու աղերսելը, որովհետև անօրենությամբ են շարժվել, խեղճերին խոտորեցրել.
Թե ինքը լռություն պահի, ո՞վ է դատապարտելու, թե դեմքը ծածկի, ո՞վ է նրան տեսնելու։ Ժողովրդի խստասրտության պատճառով ազգերի ու մարդկանց վրա
Քեզ կընդունի իր ուսերի տակ, Եվ կապաստանես նրա թևերի հովանու տակ։ Նրա ճշմարտությունը որպես զենք կպատի քո շուրջը։
Աստված առաջնորդում էր նրանց. ցերեկը ամպի սյունով էր ցույց տալիս ճանապարհը, իսկ գիշերը՝ հրե սյունով, որպեսզի նրանց լուսավորի, և գիշեր-ցերեկ գնան։
Նա կապեց նրանց կառքերի անիվները, և սկսեցին դժվարությամբ շարժվել։ Եգիպտացիներն ասացին. «Հեռո՛ւ փախչենք Իսրայելի որդիներից, որովհետև Տերն է նրանց փոխարեն պատերազմում եգիպտացիներիս դեմ»։
Եթե գերության գնան իրենց թշնամիների առջևից, այնտեղ էլ հրաման կտամ սրին, և կսպանի նրանց։ Իմ աչքը նրանց դեմ կդնեմ չարության և ոչ թե բարության համար»։
Հետևյալ օրը Սավուղը զորքը բաժանեց երեք գնդի։ Առավոտյան նրանք մտան նրանց բանակի մեջ և ամովնացիներին կոտորեցին մինչև արևի ջերմացնելը։ Կենդանի մնացածները փախուստի դիմեցին այնպես, որ նրանցից երկու հոգու իրար մոտ չէիր գտնի։