Զատկի գառը, ըստ օրենքի, խորովեցին կրակով, իսկ սուրբ ընծաները եփեցին կաթսաների ու սաների մեջ։ Տոնը հաջող ընթացավ, և զոհը բաժանեցին ժողովրդի բոլոր որդիներին։
ԵԼՔ 12:9 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Դրանցից հում կամ խաշած չուտեք, այլ կրակի վրա խորովելով։ Կուտեք նաև գլուխը, ոտքերն ու փորոտիքը։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Նրանից հում կամ ջրի մեջ խաշած չուտեք, այլ կրակի վրա խորովելով։ Նրա գլուխը, ոտքերը և փորոտիքը միասին կուտեք։ |
Զատկի գառը, ըստ օրենքի, խորովեցին կրակով, իսկ սուրբ ընծաները եփեցին կաթսաների ու սաների մեջ։ Տոնը հաջող ընթացավ, և զոհը բաժանեցին ժողովրդի բոլոր որդիներին։
Կվերցնես փորոտիքը ծածկող ամբողջ ճարպը, լյարդի տակի բլթակը և երկու երիկամներն իրենց ճարպի հետ, կդնես զոհասեղանի վրա։
Խոյը անդամահատի՛ր, ջրով լվա՛ նրա փորոտիքն ու ոտքերը և դրանք նրա գլխի հետ դի՛ր կտրտած անդամների վրա։
Իր բարձունքից կրակ ուղարկեց իմ ոսկորներին, ցանց գցեց իմ ոտքերին և ինձ հետ շպրտեց, կործանեց իմ անձը՝ հանապազօրյա տառապանքի ու տրտմության մեջ։
Փորոտիքն ու ոտքերը թող լվանան ջրով, և քահանաները դրանք նույնպես թող դնեն զոհասեղանի վրա, որովհետև զոհը ողջակեզ է՝ անուշահոտություն Տիրոջ համար։
Կեփես, կխորովես ու կուտես այն վայրում, որ կընտրի Տերը՝ քո Աստվածը, և վաղ առավոտյան կվերադառնաս քո տունը։