Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 35:13 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

13 Զատկի գառը, ըստ օրենքի, խորովեցին կրակով, իսկ սուրբ ընծաները եփեցին կաթսաների ու սաների մեջ։ Տոնը հաջող ընթացավ, և զոհը բաժանեցին ժողովրդի բոլոր որդիներին։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

13 Զատկի գառները խորովեցին կրակով՝ ըստ կանոնի, բայց սուրբ նվերները եփեցին կաթսաների, սաների ու տապակների մեջ և շտապ հասցրին ժողովրդի զավակներին։

Տես գլուխը Պատճենել




Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 35:13
11 Խաչաձեւ Հղումներ  

Պատրաստեցին ողջակեզները, որ դրանք տան ժողովրդի որդիներից յուրաքանչյուրին ըստ ազգատոհմերի բաժանումների, որպեսզի մատուցեն Տիրոջը, ինչպես որ գրված է Մովսեսի օրենքի գրքում։ Այսպես արեցին մինչև առավոտ։


Հետո զատիկ պատրաստեցին իրենց ու քահանաների համար, քանի որ քահանաները մինչև գիշեր զբաղված էին ճարպերն ու ողջակեզները մատուցելով։ Այդպիսով ղևտացիները զատիկը պատրաստեցին իրենց ու իրենց եղբայրների՝ Ահարոնի որդիների համար։


Նա ասաց ինձ. «Սա է այն տեղը, որտեղ քահանաները եփելու են զոհերի միսը՝ հանցանքների ու մեղքերի թողության համար։ Այնտեղ են եփելու նաև մաննան՝ ժողովրդին սրբագործելու համար ամենևին դուրս չգալով արտաքին գավիթը»։


Ապա քահանան թող վերցնի խոյի եփված թևը, զամբյուղից մի բաղարջ հաց ու մի բաղարջ կարկանդակ և դնի ուխտավորի ձեռքերի մեջ, երբ նա ածիլած կլինի իր գլուխը։


ջանասիրության մեջ՝ չծուլանալ։ Հոգով ջերմեռա՛նդ եղեք, Տիրո՛ջը ծառայեք,


Կեփես, կխորովես ու կուտես այն վայրում, որ կընտրի Տերը՝ քո Աստվածը, և վաղ առավոտյան կվերադառնաս քո տունը։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ