Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԵԼՔ 29:13 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

13 Կվերցնես փորոտիքը ծածկող ամբողջ ճարպը, լյարդի տակի բլթակը և երկու երիկամներն իրենց ճարպի հետ, կդնես զոհասեղանի վրա։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

13 Ապա կվերցնես փորոտիքը ծածկող ամբողջ ճարպը, լյարդի վրայի թաղանթը, երկու երիկամներն ու դրանց վրա եղած ճարպը և կայրես զոհասեղանի վրա։

Տես գլուխը Պատճենել




ԵԼՔ 29:13
29 Խաչաձեւ Հղումներ  

Դրանցից հում կամ խաշած չուտեք, այլ կրակի վրա խորովելով։ Կուտեք նաև գլուխը, ոտքերն ու փորոտիքը։


Ողջ խոյը կմատուցես զոհասեղանին՝ իբրև ողջակեզ, անուշահոտություն Տիրոջ համար։ Դա Տիրոջ զոհն է։


Կվերցնես խոյի ճարպը, դմակը, փորոտիքը ծածկող ճարպը, լյարդի տակի բլթակը, երկու երիկամներն իրենց ճարպով և աջ զիստը։ Դա նվիրագործման կիզակետն է։


Կվերցնես նրանց ձեռքերից և կհանես ողջակեզների զոհասեղանին՝ իբրև անուշահոտություն Տիրոջ համար։ Դա Տիրոջը նվիրված զոհ է։


«Իմ ինչի՞ն են պետք ձեր բազմաթիվ զոհերը,- ասում է Տերը,- ես կշտացել եմ ձեր խոյերի ողջակեզներից. ձեր գառների ճարպը, ցլերի ու նոխազների արյունը չեմ ուզում,


Տիրոջ սուրը հագեցել է արյամբ, գիրացել է գառների, ցուլերի ու խոյերի ճարպով, քանզի Տիրոջ համար Բոսորում՝ զոհաբերություն, իսկ եդովմացիների երկրում մեծ սպանդ է լինելու։


Ինձ համար արծաթով խունկ չգնեցիր, և ոչ էլ քո զոհերի ճարպին ես ցանկացող եղա, բայց քո մեղքերի ու անօրենությունների մեջ ուղղելու եմ քեզ։


Քահանան այն թող մոտ բերի զոհասեղանին, ոլորելով պոկի գլուխը, դնի զոհասեղանին, իսկ արյունը քամի զոհասեղանի խարսխին։


Փորոտիքն ու ոտքերը թող լվանան ջրով, և քահանաները դրանք նույնպես թող դնեն զոհասեղանի վրա, որովհետև զոհը ողջակեզ է՝ անուշահոտություն Տիրոջ համար։


Մեղքերի քավության համար զոհաբերվող կենդանիների ճարպը թող դնի զոհասեղանին։


Քահանան արյունը շուրջանակի թող թափի զոհասեղանի վրա՝ Տիրոջ դիմաց, Վկայության խորանի դռանը, և ճարպը թող այրի իբրև անուշահոտություն Տիրոջը։


Ապա ամբողջ ճարպը թող դնի զոհասեղանին, փրկության զոհի ճարպի նման։ Քահանան քավություն կանի նրա մեղքերին, և նրա մեղքերը կներվեն։


Ապա թող հանի ամբողջ ճարպը, փրկության զոհի ճարպի նման, և քահանան թող դնի այն զոհասեղանին՝ անուշահոտություն Տիրոջ համար, և այսպիսով քահանան թող քավի նրա մեղքերը, և նա թող թողություն ստանա։


Ապա թող հանի ամբողջ ճարպը փրկության համար մատուցվող ոչխարի ճարպի նման, և քահանան թող դնի այն զոհասեղանին՝ որպես ողջակեզ Տիրոջ համար, և այսպիսով քահանան թող քավի նրա մեղքերը, և նա թող թողություն ստանա”»։


Տերն ասաց Մովսեսին.


Թող հանի նրա ամբողջ ճարպը, դմակը, փորի ողջ ճարպաթաղանթը և փորոտիքի ամբողջ ճարպը,


և քահանան դրանք թող դնի զոհասեղանին, իսկ կուրծքը պատկանում է Ահարոնին ու նրա որդիներին։


պոկի երկու երիկամները, դրանց վրայի ճարպը, մկանների վրայի՝ մինչև ազդրերը հասնող ճարպը և լյարդի բլթակը՝ երիկամներով հանդերձ։


Ապա Մովսեսը հանեց փորոտիքի ամբողջ ճարպը, լյարդի բլթակը, երկու երիկամներն ու դրանց վրայի ամբողջ ճարպը և դրեց զոհասեղանին։


Վերցրեց ճարպն ու դմակը, փորի վրայի ճարպը, լյարդի բլթակը, երկու երիկամներն ու դրանց վրայի ճարպը և աջ թևը։


Ապա մեղքի զոհի ճարպը, երիկամներն ու լյարդի բլթակը դրեց զոհասեղանին, ինչպես որ Տերը պատվիրել էր Մովսեսին։


Նաև զվարակի ու խոյի ճարպն ու դմակը, փորի թաղանթի ճարպը, երկու երիկամները՝ ճարպով հանդերձ, լյարդի բլթակը


Բայց արջառների, ոչխարների ու այծերի առաջնածինները հետ չգնես, որովհետև սուրբ են։ Նրանց արյունը կհեղես զոհասեղանի մոտ, իսկ ճարպը կմատուցես կիզման՝ իբրև անուշահոտություն Տիրոջ համար։


Զոհ մատուցողն ասում էր. «Թող նախ ճարպն այրվի, ինչպես օրենքն է, ապա վերցրո՛ւ այնքան, ինչքան սիրտդ ցանկանա»։ Իսկ նա ասում էր. «Ո՛չ, հիմա՛ տուր, ապա թե ոչ՝ բռնի կառնեմ»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ