Քեզ մեծ ազգ պիտի դարձնեմ, պիտի օրհնեմ քեզ, փառավորեմ քո անունը, և դու օրհնյալ պիտի լինես։
ԵԼՔ 12:37 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եվ Իսրայելի որդիները՝ վեց հարյուր հազար հետիոտն այր, չհաշված կանանց ու երեխաներին, Ռամեսեից մեկնեցին դեպի Սոկքովթ։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Իսրայելի որդիները Ռամսեսից գնացին դեպի Սոկքովթ. նրանք, բացի երեխաներից, վեց հարյուր հազարի չափ հետիոտն տղամարդիկ էին։ |
Քեզ մեծ ազգ պիտի դարձնեմ, պիտի օրհնեմ քեզ, փառավորեմ քո անունը, և դու օրհնյալ պիտի լինես։
Ապա նրան դուրս հանեց ու ասաց. «Նայի՛ր երկնքին ու հաշվի՛ր աստղերը, եթե կարող ես դրանք հաշվել», ապա ավելացրեց. «Այդքան է լինելու քո սերունդը»։
Աստված ասաց. «Ես քո հայրերի Աստվածն եմ։ Մի՛ վախեցիր Եգիպտոս իջնելուց, որովհետև այնտեղ քեզ մեծ ազգ եմ դարձնելու։
Հովսեփն իր հորն ու եղբայրներին բնակեցրեց եգիպտացիների երկրի բարեբեր մի շրջանում՝ Ռամեսեի երկրում, ինչպես հրամայել էր փարավոնը։
Եվ նրանց վրա գործավարներ կարգեց, որպեսզի չարչարեն նրանց աշխատանքով։ Եվ փարավոնի համար կառուցեցին պարսպապատ քաղաքներ՝ Փիդովնը, Ռամեսեն և Ովնը՝ Արեգ քաղաքը։
Մովսեսն ասաց. «Գնալու ենք մեր երիտասարդներով ու ծերերով, մեր տղաներով ու դուստրերով, մեր արջառներով ու ոչխարներով, որովհետև Տիրոջ՝ մեր Աստծու տոնն է»։
«Հաշվառե՛ք Իսրայելի որդիների ողջ ժողովրդին ըստ ցեղերի, ըստ նահապետական տների, անուն առ անուն, մեկ առ մեկ։
Մովսեսն ասաց. «Ժողովուրդն ունի վեց հարյուր հազար հետևակ, որոնց մեջ եմ և ես, և դու ասում ես, թե՝ “Միս տամ նրանց, որ մեկ ամիս ուտեն”։
Այս է Իսրայելի որդիների հաշվառումը՝ ըստ իրենց նահապետական տների, բանակների ամբողջական հաշվառումով, իրենց զորախմբերով հանդերձ՝ 603,650 մարդ։
Իսրայելի որդիները Ռամեսեից ճանապարհ ընկան առաջին ամսի տասնհինգերորդ օրը։ Զատկի հաջորդ օրը նրանք, բոլոր եգիպտացիների աչքի առջև, Աստծու հզոր պաշտպանությամբ ելան Եգիպտոսից,