Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԹՎԵՐ 11:21 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

21 Մովսեսն ասաց. «Ժողովուրդն ունի վեց հարյուր հազար հետևակ, որոնց մեջ եմ և ես, և դու ասում ես, թե՝ “Միս տամ նրանց, որ մեկ ամիս ուտեն”։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

21 Մովսեսն ասաց. «Այս ժողովուրդը, որոնց մեջ եմ ես, վեց հարյուր հազար հետևակներ են, և դու ասում ես, թե՝ “Ես միս կտամ նրանց, որ ուտեն մի ամբողջ ամիս”։

Տես գլուխը Պատճենել




ԹՎԵՐ 11:21
9 Խաչաձեւ Հղումներ  

Եվ Իսրայելի որդիները՝ վեց հարյուր հազար հետիոտն այր, չհաշված կանանց ու երեխաներին, Ռամեսեից մեկնեցին դեպի Սոկքովթ։


Հաշվառման ենթարկվածների ընդհանուր թիվը՝ 603,650 հոգի։


Հարյուր տաղանդ արծաթ ձուլվեց խորանի հարյուր խոյակների և վարագույրի խոյակների համար.


Քեզ մեծ ազգ պիտի դարձնեմ, պիտի օրհնեմ քեզ, փառավորեմ քո անունը, և դու օրհնյալ պիտի լինես։


Այս է Իսրայելի որդիների հաշվառումը՝ ըստ իրենց նահապետական տների, բանակների ամբողջական հաշվառումով, իրենց զորախմբերով հանդերձ՝ 603,650 մարդ։


Արդ, ինձ որտեղի՞ց միս, որ տամ այս ողջ ժողովրդին, քանի որ նրանք լաց են լինում ինձ մոտ և ասում. “Մեզ մի՛ս տուր, որ ուտենք”։


այլ ուտելու եք մեկ ամիս, ամեն օր, մինչև որ ձեր քթից դուրս գա, մինչև որ համն ատելի դառնա ձեզ, որովհետև արհամարհեցիք Տիրոջը, որ միշտ ձեր մեջ է, լաց եղաք նրա առջև և ասացիք. “Ինչո՞ւ ելանք Եգիպտոսից”»։


Ինչքան արջառ ու ոչխար էլ մորթվի, նրանց չի բավարարի, և եթե ծովի ողջ ձուկը հավաքվի, նրանց չի բավարարի»։


Իսրայելի որդիների ընդհանուր թիվը եղավ 601,730։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ