Եվ եգիպտացիներն ստիպում էին նրանց շուտ հեռանալ երկրից, որովհետև ասում էին. «Բոլորս էլ կմեռնենք»։
ԵԼՔ 10:7 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Փարավոնի պաշտոնյաները նրան ասացին. «Մինչև ե՞րբ պիտի տառապենք։ Արձակի՛ր մարդկանց, որպեսզի պաշտեն Տիրոջը՝ իրենց Աստծուն, թե՞ ցանկանում ես տեսնել, թե ինչպե՛ս է կործանվում Եգիպտոսը»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Փարավոնի ծառաներն իրեն ասացին. «Մինչև ե՞րբ սա որոգայթ պիտի լինի մեզ համար։ Արձակի՛ր այս մարդկանց, որ պաշտեն իրենց Տեր Աստծուն։ Մի՞թե դեռ չես տեսնում, որ Եգիպտոսը կործանվում է»։ |
Եվ եգիպտացիներն ստիպում էին նրանց շուտ հեռանալ երկրից, որովհետև ասում էին. «Բոլորս էլ կմեռնենք»։
Նրանք քո երկրում չպիտի բնակվեն, որպեսզի իմ նկատմամբ հանցանքի չմղեն քեզ, որովհետև եթե ծառայես նրանց աստվածներին, նրանք գայթակղություն կլինեն քեզ համար»։
Եվ եգիպտացիները կիմանան, որ ես եմ Տերը։ Ես իմ ձեռքը կերկարեմ Եգիպտոսի վրա և Իսրայելի որդիներին կհանեմ նրանց միջից»։
Եվ տարբերություն պիտի դնեմ իմ ժողովրդի և քո ժողովրդի միջև։ Վաղն իսկ շնաճանճը կտարածվի քո երկրում”»։
Մեղավոր մարդու համար սաստիկ որոգայթ կլարվի, իսկ արդարը ուրախության և խնդության մեջ պիտի լինի։
Եվ ես գտա այն ու պիտի ասեմ, որ մահից ավելի դառն է այն կինը, որի սրտում որոգայթ ու թակարդ կա, իսկ ձեռքերի մեջ՝ կապանքներ։ Ով հաճելի է Աստծու առաջ, նա պիտի ազատվի այդ կնոջից, իսկ ով մեղավոր է, նրանից բռնված պիտի լինի։
այնպես էլ դու չպիտի մաքրվես, որովհետև ոչնչացրիր իմ երկիրը և կոտորեցիր իմ ժողովրդին. հավիտյանս հավիտենից չպիտի մնաս, չա՛ր զավակ։
Զարթնի՛ր, զարթնի՛ր, Երուսաղե՛մ, և հագի՛ր քո բազկի զորությունը, զարթնի՛ր, ինչպես հին օրերում, ինչպես վաղեմի ժամանակներում։ Մի՞թե դու նա չես, որ հատեցիր լայնությունը, վանեցիր վիշապին. Դու այն չե՞ս,
և Բաբելոնը հանկարծակի վայր ընկավ ու փշրվեց։ Ողբացե՛ք նրա վրա, նրա վերքերին դե՛ղ արեք. թերևս բժշկվի։
Նրանց արծաթն ու ոսկին չեն կարողանա նրանց փրկել Տիրոջ բարկության օրը, բայց նրա նախանձախնդրության կրակով կմաշվի համայն երկիրը, որովհետև վախճան ու տագնապ կբերի երկրի բոլոր բնակիչների վրա։
Սա ձեր օգուտի համար եմ ասում։ Ոչ թե ձեզ վրա ճնշում եմ գործադրում, այլ ուզում եմ, որ պարկեշտությամբ ու անզբաղ մտքով ծառայեք Տիրոջը։
հաստատ իմացած եղեք, որ Տերն այլևս չի կոտորի այն ազգերին ձեր առաջ, և նրանք ձեզ համար որոգայթ և գայթակղություն կլինեն, փուշ՝ ձեր գարշապարների համար և նետեր՝ ձեր աչքերի համար, մինչև որ կորչեք այս բարեբեր երկրից, որ տվեց ձեզ Տերը՝ ձեր Աստվածը։
Սավուղը մտածեց. «Նրան կնության տամ, որ նրա համար որոգայթ դառնա»։ Եվ այլազգիների ձեռքը Սավուղի վրա էր։ Այդպիսով Սավուղը երկրորդ անգամ ասաց Դավթին. «Այսօր դու ինձ փեսա կդառնաս»։
Մարդ ուղարկեցին, հավաքեցին այլազգիների բոլոր իշխաններին ու ասացին. «Իսրայելի Աստծու տապանակը հե՛տ ուղարկեք, թող մնա իր տեղում, որ մեզ ու մեր ժողովրդին չկոտորի»։ Մի մահառիթ սոսկում էր պատել ամբողջ քաղաքն այն բանից հետո, երբ Իսրայելի Աստծու տապանակը այնտեղ էր մտել։