Աբրամին ասվեց. «Լա՛վ իմացիր, որ քո հետնորդները պանդուխտ են լինելու օտար երկրում։ Նրանց կծառայեցնեն, կչարչարեն, կտանջեն չորս հարյուր տարի,
ԵԼՔ 1:11 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եվ նրանց վրա գործավարներ կարգեց, որպեսզի չարչարեն նրանց աշխատանքով։ Եվ փարավոնի համար կառուցեցին պարսպապատ քաղաքներ՝ Փիդովնը, Ռամեսեն և Ովնը՝ Արեգ քաղաքը։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Դրա համար գործավարներ դրեցին նրանց վրա, որպեսզի չարչարեն նրանց իրենց ծանր աշխատանքներով։ Եվ փարավոնի համար կառուցեցին շտեմարան-քաղաքներ՝ Փիթոմը և Ռամսեսը։ |
Աբրամին ասվեց. «Լա՛վ իմացիր, որ քո հետնորդները պանդուխտ են լինելու օտար երկրում։ Նրանց կծառայեցնեն, կչարչարեն, կտանջեն չորս հարյուր տարի,
Հովսեփն իր հորն ու եղբայրներին բնակեցրեց եգիպտացիների երկրի բարեբեր մի շրջանում՝ Ռամեսեի երկրում, ինչպես հրամայել էր փարավոնը։
իրեն պատկանող բոլոր բնակելի քաղաքները, ռազմակառքերի, բոլոր երիվարների համար սահմանված քաղաքները և այն ամենը, որ Սողոմոնն ուզեց շինել Երուսաղեմում, Լիբանանում և ամբողջ երկրում։
Ասորիների արքան՝ Ադերի որդին, լսեց նրան և իր զորքի իշխաններին ուղարկեց Իսրայելի քաղաքների դեմ, որոնք հարված հասցրին Ավոնին, Դանին, Աբելմայինին և Նեփթաղիմ գավառի շրջակա բոլոր բնակավայրերին։
ու դառնացնում էին նրանց կյանքը տաժանակիր աշխատանքով՝ կավագործությամբ, աղյուսաշինությամբ ու դաշտային զանազան գործերով։ Բոլոր գործերում նրանց ծառայեցնում էին ստրկաբար։
Շատ ժամանակ անց, երբ Մովսեսը մեծացավ, գնաց իր եղբայրների՝ Իսրայելի որդիների մոտ, տեսավ նրանց չարչարանքը։ Տեսավ, որ մի եգիպտացի ծեծում էր իր եբրայեցի եղբայրներից մեկին։
Տերն ասաց Մովսեսին. «Ես իսկապես տեսա իմ ժողովրդի չարչարանքը Եգիպտոսում և լսեցի նրանց աղաղակը իրենց գործավարների պատճառով, գիտեմ նրանց վշտերը
Ժողովրդի գործավարներն ու դպիրները ճնշում էին նրանց. նրանք խոսեցին ժողովրդի հետ ու ասացին. «Այսպես է ասում փարավոնը. “Ձեզ այլևս հարդ չեմ տա։
Եվ Իսրայելի որդիներից նշանակված գործավարները բողոք բարձրացրին փարավոնի առաջ՝ ասելով. «Ինչո՞ւ ես այդպես վարվում քո ծառաների հետ։
Սակայն աղյուսների քանակը, ինչպես որ միշտ կար, նույնքան պահանջե՛ք նրանցից և մի՛ պակասեցրեք, որովհետև պարապ են մնում և այդ պատճառով էլ աղաղակում են ու ասում. “Գնանք զոհ մատուցենք մեր Աստծուն”։
թե ինչպես մեր հայրերը գնացին Եգիպտոս, որտեղ պանդուխտ եղանք երկար ժամանակ, թե եգիպտացիներն ինչքան չարչարեցին մեզ ու մեր հայրերին։