Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵԼՔ 5:10 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

10 Ժողովրդի գործավարներն ու դպիրները ճնշում էին նրանց. նրանք խոսեցին ժողովրդի հետ ու ասացին. «Այսպես է ասում փարավոնը. “Ձեզ այլևս հարդ չեմ տա։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

10 Ժողովրդի գործավարներն ու վերակացուները դուրս եկան և դիմելով ժողովրդին՝ ասացին. «Այսպես է ասում փարավոնը. “Ձեզ հարդ չեմ տա.

Տես գլուխը Պատճենել




ԵԼՔ 5:10
7 Խաչաձեւ Հղումներ  

Եվ նրանց վրա գործավարներ կարգեց, որպեսզի չարչարեն նրանց աշխատանքով։ Եվ փարավոնի համար կառուցեցին պարսպապատ քաղաքներ՝ Փիդովնը, Ռամեսեն և Ովնը՝ Արեգ քաղաքը։


Թագավորը և նրա հետ բոլոր եղողները, որ ունկնդիր են անիրավ խոսքերի, անօրեններ են։


Տերն ասաց Մովսեսին. «Ես իսկապես տեսա իմ ժողովրդի չարչարանքը Եգիպտոսում և լսեցի նրանց աղաղակը իրենց գործավարների պատճառով, գիտեմ նրանց վշտերը


Փարավոնն այդ օրը ժողովրդի գործավարներին ու դպիրներին հրամայեց՝ ասելով.


Թող այդ մարդկանց գործը ծանրանա, որպեսզի դրանով զբաղվեն և ոչ թե դատարկ բաների մասին մտածեն»։


Դուք ինքներդ գնացե՛ք, որտեղից ուզում եք, ձեզ համար հա՛րդ հավաքեք, բայց սահմանված չափից ոչինչ չպիտի պակասի”»։


Տեսիլք անապատում նեղության և տառապանքի մեջ գտնվող չորքոտանիների մասին։ Առյուծն ու առյուծի կորյունը և իժերն ու թռչող իժերի ձագերը, իրենց գանձերը էշերին բարձած և իրենց հարստությունը ուղտերի վրա դրած, գնում են մի ազգի մոտ, որից իրենց օգուտ ու օժանդակություն չի լինելու, այլ ամոթ ու նախատինք։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ