Օքոզիան չարիք գործեց Տիրոջ առջև, ինչպես Աքաաբի տունն էր արել, քանի որ իր հոր մահից հետո նրանք էին դարձել իր խորհրդականները՝ իրեն կործանելու համար։
ԵԶՐԱՍ 4:5 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Վարձկաններ բռնելով՝ փորձում էին խափանել նրանց գործը։ Այդպես էին վարվում պարսից Կյուրոսի թագավորության օրերից մինչև պարսից Դարեհ արքայի օրերը։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Նրանց դեմ խորհրդականներ էին վարձում նրանց մտադրությունը խափանելու համար՝ պարսից Կյուրոս թագավորի բոլոր օրերում և մինչև պարսից Դարեհ թագավորի թագավորելը։ |
Օքոզիան չարիք գործեց Տիրոջ առջև, ինչպես Աքաաբի տունն էր արել, քանի որ իր հոր մահից հետո նրանք էին դարձել իր խորհրդականները՝ իրեն կործանելու համար։
Այն ժամանակ Երուսաղեմում Տիրոջ տաճարի շինությունը խափանվելով դադարեց և այդպես մնաց մինչև պարսից Դարեհ արքայի երկրորդ տարին։
Այն ժամանակ երկրի ժողովուրդներն սկսեցին խանգարել հրեա ժողովրդին ու խոչընդոտել նրանց՝ շինելու տաճարը։
Պարսից Արտաշեսի թագավորության օրոք՝ նրա թագավորության սկզբում, նրանք Հուդայի երկրում և Երուսաղեմում բնակվողների դեմ նամակ գրեցին։
Բայց Տիրոջ՝ Աստծու աչքը գերությունից դարձած հրեաների վրա էր, և չխափանեցին նրանց գործը, մինչև որ տեղեկացնեին Դարեհ արքային։ Նրանք հարկահան ուղարկեցին, որպեսզի Դարեհին գրով տեղեկացնեն այս մասին։