Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵԶՐԱՍ 4:6 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

6 Պարսից Արտաշեսի թագավորության օրոք՝ նրա թագավորության սկզբում, նրանք Հուդայի երկրում և Երուսաղեմում բնակվողների դեմ նամակ գրեցին։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

6 Իսկ Ասուերոսի թագավորության ժամանակ՝ նրա թագավորության սկզբում, ամբաստանագիր գրեցին Հուդայի և Երուսաղեմի բնակիչների դեմ։

Տես գլուխը Պատճենել




ԵԶՐԱՍ 4:6
13 Խաչաձեւ Հղումներ  

Եվ երկնքից լսեցի մի բարձր ձայն, որ ասում էր. «Այժմ եկավ մեր Աստծու փրկությունը, զորությունն ու արքայությունը և նրա Օծյալի իշխանությունը, որովհետև ընկավ մեր եղբայրների դեմ չարախոսողը, որ Աստծու առաջ նրանց մասին գիշերուզօր չարախոսում էր։


Երբ վերջինս եկավ, նրա շուրջը հավաքվեցին Երուսաղեմից իջած հրեաները և նրա վրա սկսեցին բազում ծանր հանցանքներ բարդել, որոնք չէին կարողանում ապացուցել,


Ո՛չ էլ կարող են քեզ այժմ ապացուցել այն, ինչի համար ինձնից չարախոսում են։


Նրա գլխի վերևը դրեցին նաև նրա հանցապարտության գրությունը, թե՝ «Սա՛ է Հիսուսը՝ հրեաների թագավորը»։


Վարձկաններ բռնելով՝ փորձում էին խափանել նրանց գործը։ Այդպես էին վարվում պարսից Կյուրոսի թագավորության օրերից մինչև պարսից Դարեհ արքայի օրերը։


Իսահակը գնաց այդտեղից ու մեկ այլ ջրհոր փորեց։ Սրա համար էլ վիճեցին, և Իսահակն այն կոչեց Թշնամություն [𝕸 Սիտնա]։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ