Արդ, եկեք Տիրոջ՝ մեր Աստծու առջև ուխտենք հեռացնել մեզանից բոլոր այլազգի կանանց և նրանց զավակներին, ինչպես որ դու ես կամենում։ Վե՛ր կաց և փրկի՛ր սրանց Տիրոջ՝ Աստծու պատվիրաններով, և թող լինի, ինչպես օրենքն է հրամայում։
ԵԶՐԱՍ 10:5 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եզրասը, վեր կենալով, երդվեցրեց քահանաների և ղևտացիների ցեղերի առաջնորդներին և ողջ Իսրայելին, որ կվարվեն այս երդումի համաձայն։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ Եզրասը վեր կացավ և երդում տվեց քահանաների ու ղևտացիների գլխավորներին և բոլոր իսրայելացիներին, թե այս բանի պես կանեն, և նրանք երդվեցին։ |
Արդ, եկեք Տիրոջ՝ մեր Աստծու առջև ուխտենք հեռացնել մեզանից բոլոր այլազգի կանանց և նրանց զավակներին, ինչպես որ դու ես կամենում։ Վե՛ր կաց և փրկի՛ր սրանց Տիրոջ՝ Աստծու պատվիրաններով, և թող լինի, ինչպես օրենքն է հրամայում։
Իսկ մնացած քահանաները, ղևտացիները, դռնապանները, սաղմոսերգուները, նաթանացիները և ողջ ժողովուրդը, որ լսում ենք մեր Աստծու օրենքը, տղամարդիկ և կանայք՝ մեր որդիներով ու դուստրերով հանդերձ, այսօր վկայություն ենք դնում քո առաջ
Ես նրանց նախատեցի, նզովեցի ու նրանցից շատերին ծեծեցի։ Աստծու անունով նրանց երդվեցրի, որ իրենց դուստրերին կնության չտան նրանց որդիներին և նրանց դուստրերին էլ չբերեն իրենց որդիների համար։ Նրանց ասացի.
Այն ժամանակ իշխաններն ու այլ մեծամեծներ ասացին. «Կվերադարձնենք և դրանցից ոչինչ չենք պահանջի և կանենք այնպես, ինչպես հրամայում ես»։ Ապա կանչեցի քահանաներին և նրանց այս խնդրի համար երդվեցնելով՝
Իմաստունին ասա՛ պատճառը, և նա ավելի իմաստուն կդառնա, տեղեկացրո՛ւ արդարին, և նա կավելացնի ընկալումը։
Հիսուսը լուռ էր մնում։ Քահանայապետը դիմեց նրան և ասաց. «Երդվեցնում եմ քեզ կենդանի Աստծու անունով, որ մեզ ասես, թե դո՞ւ ես Քրիստոսը՝ Աստծու Որդին»։