Սողոմոն արքան կնամոլ էր. նա կնության առավ շատ օտար կանանց. փարավոնի աղջկան, մովաբացի, ամովնացի, եդովմացի, ասորի, քետացի, ամորհացի
ԵԶՐԱՍ 10:44 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Սրանք էին այն բոլորը, որ այլազգի կին ունեին, և նրանցից ուստրեր ու դուստրեր ունեցան։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Սրանք ամենքն օտար կին էին առել, և նրանց մեջ կային այնպիսի կանայք, որ զավակներ էին բերել։ |
Սողոմոն արքան կնամոլ էր. նա կնության առավ շատ օտար կանանց. փարավոնի աղջկան, մովաբացի, ամովնացի, եդովմացի, ասորի, քետացի, ամորհացի
Արդ, եկեք Տիրոջ՝ մեր Աստծու առջև ուխտենք հեռացնել մեզանից բոլոր այլազգի կանանց և նրանց զավակներին, ինչպես որ դու ես կամենում։ Վե՛ր կաց և փրկի՛ր սրանց Տիրոջ՝ Աստծու պատվիրաններով, և թող լինի, ինչպես օրենքն է հրամայում։
Որովհետև նրանց դուստրերից կանայք առան իրենց և իրենց որդիների համար և նրանց սուրբ սերմը, խառնակվելով այդ երկրի ժողովուրդների հետ, պղծվեց. այս անօրենության սկիզբը իշխանները դրեցին»։
Մի՛ նայիր չար կնոջը, որովհետև մեղր է ծորում պոռնիկի շուրթերից, որ առժամանակ քաղցրացնում է քիմքդ,