20 Մի՛ այցելիր օտարներին և մի՛ փարվիր այն կրծքին, որ քոնը չէ.
20 Եվ ինչի՞ համար, որդյա՛կս, օտար կնոջ սիրով զմայլվես և անառակ կնոջ կուրծքը գրկես։
որպեսզի քեզ պաշտպանեն օտար և չար կնոջից, երբ խոսքերի պատրանքներով նա քեզ հրապուրի։
Հեռու կպահի քեզ ամուսնացած կնոջից և օտար լեզվի չարախոսությունից։
Եթե աչքերդ օտար կին տեսնեն, բերանդ թյուր պիտի խոսի,
Անօրենի բերանը խոր փոս է, Տիրոջից ատվողը նրա մեջ պիտի ընկնի։
Սողոմոն արքան կնամոլ էր. նա կնության առավ շատ օտար կանանց. փարավոնի աղջկան, մովաբացի, ամովնացի, եդովմացի, ասորի, քետացի, ամորհացի
Մի՛ նայիր չար կնոջը, որովհետև մեղր է ծորում պոռնիկի շուրթերից, որ առժամանակ քաղցրացնում է քիմքդ,
Ասացիք՝ ինչո՞ւ։ Քանի որ Տերն ուխտ կնքեց քո և քո երիտասարդության կնոջ միջև, որին թողեցիր. նա էր քո ուխտի ամուսինն ու կինը։
բայց եթե ատելու պատճառով արձակես,- ասում է Տերը՝ Իսրայելի Աստվածը,- ամբարշտությունը կծածկի քո մտքերը,- ասում է Ամենակալ Տերը,- պահպանե՛ք ձեր հոգիները և մի՛ լքեք։