Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ԵԶՐԱՍ 10:2 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Եղամի որդի Եղեայի որդի Հեքոնիան պատասխան տվեց և ասաց Եզրասին. «Մենք մեղանչեցինք Տիրոջ՝ մեր Աստծու առաջ և այս երկրի այլազգիներից կին առանք, և այսօր այս անօրենություններն Իսրայելի մեջ են։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Եվ Եղամի որդիներից Հեքիելի որդին՝ Սեքենիան, պատասխանեց Եզրասին և ասաց. «Մենք մեղք գործեցինք մեր Աստծու դեմ՝ երկրի ժողովուրդներից օտար կանայք առնելով, բայց և այնպես հույս կա Իսրայելի համար այս բանի մեջ։

Տես գլուխը



ԵԶՐԱՍ 10:2
17 Խաչաձեւ Հղումներ  

Եղամի որդիներից՝ Մատտաթանիան, Զաքարիան, Հավեղը, Աբդիան, Երիմովթը և Եղիան։


Ելամարի որդիները՝ հազար երկու հարյուր հիսունչորս


Հելամի ժառանգները՝ երկու հազար երկու հարյուր հիսունչորս,


Եղամի սերնդից՝ Աթաղիայի որդի Իսաիասը և նրա հետ՝ յոթանասուն այր,


Այս ամենից հետո իշխանները մոտեցան ինձ և ասացին. «Իսրայելի ժողովուրդը, քահանաներն ու ղևտացիները չզատվեցին երկրի ժողովուրդներից ու նրանց գարշություններից՝ քանանացիներից, քետացիներից, փերեզացիներից, հեբուսացիներից, ամովնացիներից, մովաբացիներից, եգիպտացիներից և ամորհացիներից։


Որովհետև նրանց դուստրերից կանայք առան իրենց և իրենց որդիների համար և նրանց սուրբ սերմը, խառնակվելով այդ երկրի ժողովուրդների հետ, պղծվեց. այս անօրենության սկիզբը իշխանները դրեցին»։


Արդ, չլսե՛մ, թե ձեզանից մեկն այսպիսի մեծ չարիք գործի՝ Աստծու առջև մեղանչի և այլազգի կին առնի»։


Նրանցից հետո նորոգեց Եմերի որդի Սադովկը՝ իր տան դիմաց, իսկ նրանից հետո ստանձնեց Սեքենիայի որդի Սամեիան, որ արևելյան դարպասի պահապանն էր։


Ելամի որդիները՝ հազար երկու հարյուր հիսունչորս,


Ելամայի որդիները՝ հազար հիսունչորս,


Զգո՛ւյշ եղիր. ուխտ չկապես այն երկրի բնակիչների հետ, ուր մուտք ես գործելու, որպեսզի հանկարծ գայթակղություն չլինի։


Ով ծածկում է ամբարշտությունը, հաջողություն չի ունենա, իսկ ով վեր հանի և դատապարտի, սիրո կարժանանա։


Իսկ եթե աչառություն եք անում, մեղք եք գործում՝ իբրև օրինազանցներ դատապարտվելով օրենքից։