Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԵԶՐԱՍ 10:2 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

2 Եվ Եղամի որդիներից Հեքիելի որդին՝ Սեքենիան, պատասխանեց Եզրասին և ասաց. «Մենք մեղք գործեցինք մեր Աստծու դեմ՝ երկրի ժողովուրդներից օտար կանայք առնելով, բայց և այնպես հույս կա Իսրայելի համար այս բանի մեջ։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

2 Եղամի որդի Եղեայի որդի Հեքոնիան պատասխան տվեց և ասաց Եզրասին. «Մենք մեղանչեցինք Տիրոջ՝ մեր Աստծու առաջ և այս երկրի այլազգիներից կին առանք, և այսօր այս անօրենություններն Իսրայելի մեջ են։

Տես գլուխը Պատճենել




ԵԶՐԱՍ 10:2
17 Խաչաձեւ Հղումներ  

Եղամի որդիներից՝ Մաթանիան, Զաքարիան, Հեքիելը, Աբդին, Հերիմովթը և Եղիան.


մյուս Եղամի որդիները՝ հազար երկու հարյուր հիսունչորս.


Եղամի որդիները՝ հազար երկու հարյուր հիսունչորս.


Եղամի որդիներից՝ Գոթողիայի որդի Եսայիան և նրա հետ յոթանասուն մարդ.


Եվ երբ այս ամենը կատարվեց, իշխանները մոտեցան ինձ և ասացին. «Իսրայելի ժողովուրդը և քահանաները և ղևտացիները չեն զատվել այս երկրների ազգերից, այլ քանանացիների, քետացիների, փերեզացիների, հեբուսացիների, ամմոնացիների, մովաբացիների, եգիպտացիների և ամորհացիների պղծությունների պես են անում.


որովհետև նրանց աղջիկներից առել են իրենց և իրենց որդիների համար, և սուրբ սերունդը խառնվել է այս երկրների ժողովուրդների հետ. իշխաններն ու զորականներն էլ այս անօրենության մեջ առաջինն էին»։


Եվ ձեր վերաբերյալ սա լսելո՞ւ բան է, որ այս մեծ չարությունն անեք և Աստծու դեմ ապստամբեք՝ օտարազգի կանայք առնելով»։


Նրանից հետո իր տան դիմացը նորոգեց Եմմերի որդի Սադովկը, իսկ նրանից հետո նորոգեց Սեքենիայի որդի Սեմայիան՝ արևելյան դռան պահապանը։


Եղամի որդիները՝ հազար երկու հարյուր հիսունչորս.


մյուս Եղամի որդիները՝ հազար երկու հարյուր հիսունչորս.


Զգո՛ւյշ եղիր, որ ուխտ չկապես այն երկրի բնակիչների հետ, ուր գնալու ես, որպեսզի նրանք ձեր մեջ որոգայթ չդառնան։


Իր հանցանքները ծածկողը հաջողություն չի ունենա, բայց խոստովանողն ու դրանք լքողը գթություն կգտնի։


Բայց եթե աչառություն եք անում, մեղք եք գործում՝ օրենքից որպես օրինազանցներ դատապարտվելով։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ