Վեցերորդ տարում՝ հինգերորդ ամսին, ամսվա հինգերորդ օրը, ես նստած էի իմ տանը, իսկ Հուդայի երկրի ծերերը նստած էին իմ առաջ։ Այդ ժամանակ Ամենակալ Տիրոջ ձեռքն ինձ վրա հանգչեց,
Եղիսեեն ծերերի հետ նստել էր իր տանը։ Արքան մարդ ուղարկեց նրա մոտ, և երբ պատգամավորը նրա մոտ դեռ չէր հասել, Եղիսեեն ասաց ծերերին. «Տեսնո՞ւմ եք, մարդասպանի որդին մարդ է ուղարկել, որ իմ գլուխը կտրի։ Հենց որ հասնի պատգամավորը, դռների մոտ բռնե՛ք նրան։ Չէ՞ որ նրա հետևից լսվում է նրա տիրոջ ոտնաձայնը»։
Ուստի խոսի՛ր նրանց հետ ու ասա՛. “Ամենակալ Տերն այսպես է ասում. Իսրայելի տնից ամեն ոք, ով իր կռապաշտական խորհուրդներն իր սրտի մեջ դնի, իր անիրավությունների պատճառած տանջանքներն էլ՝ իր աչքի առաջ և գա մարգարեի մոտ՝ նրա միջոցով ինձնից պատգամ հարցնելու, ես՝ Տերս, նրան պատասխան եմ տալու ըստ այն բանի, թե ի՛նչ ունի իր մտքում,
Հիմա գալիս են քեզ մոտ, ինչպես ժողովուրդն է հավաքվում. և իմ ժողովուրդը նստելու է քո առաջ, լսելու է քո խոսքերը, սակայն չի կատարելու դրանք, որովհետև նրանց բերաններում սուտն է, և նրանց սրտերն իրենց պղծությանն են հետևում։
Մեր գերության քսանհինգերորդ տարում՝ առաջին ամսին, ամսվա տասնմեկերորդ օրը, քաղաքի գրավման տասնչորսերորդ տարում, նույն այդ օրը Տիրոջ ձեռքը հանգչեց ինձ վրա։
Թագավորը սգալու է, իշխանը ոչնչանալու է, երկրի ժողովրդի ձեռքերն էլ թուլանալու են. ըստ նրանց բռնած ճանապարհի եմ վարվելու նրանց հետ և ըստ նրանց կայացրած որոշումների եմ վրեժխնդիր լինելու նրանցից։ Պիտի իմանան, որ ես եմ Տերը”»։