Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵԶԵԿԻԵԼ 7:27 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

27 Թագավորը սգալու է, իշխանը ոչնչանալու է, երկրի ժողովրդի ձեռքերն էլ թուլանալու են. ըստ նրանց բռնած ճանապարհի եմ վարվելու նրանց հետ և ըստ նրանց կայացրած որոշումների եմ վրեժխնդիր լինելու նրանցից։ Պիտի իմանան, որ ես եմ Տերը”»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

27 Թագավորը պիտի սգա, իշխանը սարսափ պիտի հագնի, երկրի ժողովրդի ձեռքերը պիտի թուլանան. նրանց հետ իրենց ընթացքի համեմատ պիտի վարվեմ և իրենց դատաստաններով պիտի դատեմ նրանց։ Եվ կիմանան, որ ես եմ Տերը»։

Տես գլուխը Պատճենել




ԵԶԵԿԻԵԼ 7:27
22 Խաչաձեւ Հղումներ  

Ուստի ձեզնից յուրաքանչյուրին ըստ իր բռնած ճանապարհի եմ դատելու, ո՛վ Իսրայելի տուն,- ասում է Ամենակալ Տերը։- Դարձե՛ք և հե՛տ կանգնեք ձեր բոլոր ամբարշտություններից, և անիրավության համար տանջանքների չեք մատնվի։


քանի որ անողորմի հանդեպ անողորմ դատաստան է լինելու, մինչդեռ ողորմածությունը բարձրագլուխ պարծենում է դատաստանի առաջ։


որովհետև կդատվեք այն դատաստանով, որով դատում եք, և կչափվի ձեզ համար այն չափով, որով չափում եք։


Ծովի ժողովուրդների բոլոր իշխաններն իջնելու են իրենց գահերից, գլուխներից իրենց խույրերը հանելու են, իրենց գույնզգույն հագուստներից մերկանալու են, ուժեղ տագնապելու են, գետնին են տապալվելու, իրենց կործանման ժամանակ զարհուրելու են, հոգոց են հանելու քեզ վրա,


Ճանապարհի սկզբի՛ն հաստատվիր։ Պատրաստի՛ր ու ճանապա՛րհ հարթիր, որպեսզի սուրը մուտք գործի Ռաբոթ՝ ամովնացիների քաղաքը, նաև Հուդա, Երուսաղեմ, որ նրա մեջ է։


Վա՜յ անօրենին, չարիքներ պիտի գան նրա վրա՝ ըստ իր կատարած չար գործերի։


Հեթանոսներն ընկղմվեցին իրենց գործած ապականության մեջ, Եվ թակարդը, որ լարեցին, կբռնի նրանց ոտքը։


Աստծու մարդը մոտեցավ Իսրայելի արքային և ասաց. «Այսպես է ասում Տերը. “Քանի որ ասորիներն ասացին՝ Տերը լեռների Աստված է և ոչ թե դաշտերի Աստված, նա այդ մեծ զորքը քո ձեռքն է հանձնելու, որպեսզի համոզվեն, որ ես եմ Տերը”»։


Նրանց թշնամիներն ամոթ են հագնելու. ամբարիշտի բնակարաններն այլևս չեն մնալու»։


Վեցերորդ տարում՝ հինգերորդ ամսին, ամսվա հինգերորդ օրը, ես նստած էի իմ տանը, իսկ Հուդայի երկրի ծերերը նստած էին իմ առաջ։ Այդ ժամանակ Ամենակալ Տիրոջ ձեռքն ինձ վրա հանգչեց,


ահա հասել է քո վախճանը։ Բարկությունս ուղարկելու եմ


Ու նրանք մխիթարություն են պատճառելու ձեզ, որովհետև տեսնելու եք նրանց ճանապարհներն ու խորհուրդները և հասկանալու եք, որ զուր տեղը չեմ արել այն ամենը, ինչ արել եմ նրանց հետ»,- ասում է Ամենակալ Տերը։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ