ԵԶԵԿԻԵԼ 8:1 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ1 Վեցերորդ տարվա վեցերորդ ամսվա հինգին ես նստած էի տանս, իսկ Հուդայի երեցները նստած էին իմ առաջ, և այնտեղ Տեր Աստծու ձեռքն ընկավ ինձ վրա։ Տես գլուխըՆոր Էջմիածին Աստվածաշունչ1 Վեցերորդ տարում՝ հինգերորդ ամսին, ամսվա հինգերորդ օրը, ես նստած էի իմ տանը, իսկ Հուդայի երկրի ծերերը նստած էին իմ առաջ։ Այդ ժամանակ Ամենակալ Տիրոջ ձեռքն ինձ վրա հանգչեց, Տես գլուխը |
Եղիսեն նստել էր իր տանը, ծերերն էլ նստել էին նրա հետ. և թագավորն իր առջևից մարդ ուղարկեց նրա մոտ, բայց պատգամավորը դեռ չէր եկել Եղիսեի մոտ, երբ նա ասաց ծերերին. «Տեսնո՞ւմ եք, այդ մարդասպանի որդին մարդ է ուղարկել իմ գլուխը կտրելու։ Նայե՛ք, հենց որ պատգամավորը եկավ, դուռը կողպե՛ք և դուռը ամուր բռնե՛ք նրա դեմ. չէ՞ որ նրա տիրոջ ոտքերի ձայնը գալիս է նրա ետևից»։