Արդ, մինչև իմ Եգիպտոս գալը Եգիպտոսում ծնված քո երկու որդիները՝ Եփրեմն ու Մանասեն, իմն են, ինչպես Ռուբենն ու Շմավոնը։
ԵԶԵԿԻԵԼ 47:13 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Այսպես է ասում Տերը՝ Աստված. «Սրանք են երկիրը ժառանգելու այն սահմանները, նաև այն հավելյալ բաժինը, որ ժառանգություն են թողնվելու իսրայելացիների տասներկու ցեղերին։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Այսպես է ասում Տեր Աստված. «Սա է այն սահմանը, որով պիտի բաժանեք երկիրը Իսրայելի տասներկու ցեղերի համար՝ որպես ժառանգություն. Հովսեփը երկու բաժին պիտի ունենա։ |
Արդ, մինչև իմ Եգիպտոս գալը Եգիպտոսում ծնված քո երկու որդիները՝ Եփրեմն ու Մանասեն, իմն են, ինչպես Ռուբենն ու Շմավոնը։
քո հոր ու մոր օրհնությամբ։ Սրանք առավել ուժեղ եղան, քան օրհնանքը հավերժական լեռների, քան օրհնանքը հավիտենական բլուրների։ Թող սրանք լինեն Հովսեփի գլխին ու նրա եղբայրների վրա, որոնց նա առաջնորդ եղավ։
Իսրայելի անդրանիկի՝ Ռուբենի որդիները։ Թեև նա էր անդրանիկը, սակայն, իր հոր անկողինը պղծելու պատճառով, հայրը՝ Իսրայելը, իր օրհնությունը տվեց իր որդի Հովսեփին։ Ռուբենը ազգահամարի մեջ իբրև անդրանիկ չգրվեց։
Այն օրերին Իսրայելի տունը միանալու է Հուդայի տանը, և հյուսիսից ու բոլոր գավառներից միասին գալու են այն երկիրը, որն իբրև ժառանգություն տվեցի նրանց հայրերին”»։
«Այն ժամանակ,- ասում է Տերը,- ես Իսրայելի ազգի համար Աստված կլինեմ, իսկ նրանք ինձ համար՝ ժողովուրդ»։
«Սրանք են ցեղերի սահմանները. հյուսիսային սահմանից սկսած, որ Մեծ ծովից ձգվելու է Եմաթի մուտքով դեպի Հազեր Ենան՝ Դամասկաոսի և Եմաթի սահմանագիծը, յուրաքանչյուր ցեղ արևելքից դեպի արևմուտք մի բաժին պիտի ստանա։ Նախ մի բաժին կստանա Դանի ցեղը։
Ահա սա է այն երկիրը, որ վիճակով բաժանելու եք Իսրայելի ցեղերին, և սրանք են նրանց բաժինները»,- ասում է Տերը՝ Աստված։
Մանասեի՝ Հովսեփի անդրանիկ որդու ցեղի սահմանները սրանք են. Մանասեի անդրանիկին՝ Մաքիրին՝ Գաղաադի հորը, որովհետև պատերազմող մարդ էր, բաժին հասավ Գաղաադը և Բասանը։