Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԵԶԵԿԻԵԼ 48:1 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

1 «Սրանք են ցեղերի սահմանները. հյուսիսային սահմանից սկսած, որ Մեծ ծովից ձգվելու է Եմաթի մուտքով դեպի Հազեր Ենան՝ Դամասկաոսի և Եմաթի սահմանագիծը, յուրաքանչյուր ցեղ արևելքից դեպի արևմուտք մի բաժին պիտի ստանա։ Նախ մի բաժին կստանա Դանի ցեղը։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

1 «Սրանք են ցեղերի անունները։ Հյուսիսի ծայրից Եթլոնի ճանապարհի մոտով Լեբո-Եմաթ և Ասար-Ենան՝ Դամասկոսի սահմանը մինչև Եմաթ, դեպի հյուսիս. արևելյան սահմանից մինչև ծովը. Դանը՝ մեկ բաժին։

Տես գլուխը Պատճենել




ԵԶԵԿԻԵԼ 48:1
16 Խաչաձեւ Հղումներ  

Արքան իր մոտ գտնվող զորքի հրամանատար Հովաբին ասաց. «Շրջի՛ր Իսրայելի բոլոր ցեղերի մեջ՝ Դանից մինչև Բերսաբեե, ժողովրդի հաշվառո՛ւմ կատարիր, որ գիտենամ նրանց թիվը»։


Այսպես է ասում Տերը՝ Աստված. «Սրանք են երկիրը ժառանգելու այն սահմանները, նաև այն հավելյալ բաժինը, որ ժառանգություն են թողնվելու իսրայելացիների տասներկու ցեղերին։


Արևմտյան սահմանը Մեծ ծովի այս մասից կձգվի մինչև Եմաթի մուտքը։ Այս կլինի արևմտյան սահմանը։


Նրանք ձեր մեջ գտնվող պանդուխտների պես պանդուխտներ են լինելու, և դուք նրանց այնտեղ ժառանգություն եք տալու»,- ասում է Տերը՝ Աստված։


Դանի որդիները գնացին և պատերազմեցին Ղեսեմի դեմ, գրավեցին այն և սրի քաշեցին բնակիչներին, ժառանգեցին այն և բնակվեցին նրա մեջ ու իրենց հոր անունով Ղեսեմն անվանեցին Դան։ Այս է Դանի որդիների ցեղի ժառանգությունն ըստ իրենց տոհմերի՝ այս քաղաքներով և նրանց ավաններով հանդերձ։ Եվ վերջացրին երկրի բաժանումն իրենց սահմաններով։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ