Քո հացը քո երեսի քրտինքով ուտես, մինչև որ վերադառնաս դեպի հողը, որից առաջացար. քանի որ հող էիր, հող էլ դառնաս»։
ԵԶԵԿԻԵԼ 46:1 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Այսպես է ասում Տերը՝ Աստված. «Ներքին գավթի դուռը, որ արևելք է նայում, վեց աշխատանքային օրերին փակ կլինի, իսկ շաբաթ օրը կբացվի։ Ամսագլխի օրն էլ կբացվի։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Այսպես է ասում Տեր Աստված. «Ներքին գավիթի դեպի արևելք նայող դարպասը փակված պիտի լինի աշխատանքի վեց օրը, իսկ շաբաթ օրը բացվի և ամսագլխի օրը բացվի։ |
Քո հացը քո երեսի քրտինքով ուտես, մինչև որ վերադառնաս դեպի հողը, որից առաջացար. քանի որ հող էիր, հող էլ դառնաս»։
Նրանք մինչև այսօր պահպանում են Թագավորի դուռը արևելյան կողմից. սրանք Ղևիի որդիների գնդերի դռնապաններն էին։
Եվ այնպես պիտի լինի, որ ամսից ամիս ու շաբաթից շաբաթ յուրաքանչյուր անձ պիտի գա Երուսաղեմում իմ առաջ երկրպագելու,- ասում է Տերը։-
Երբ այդ մարդը մտնում էր, քերովբեները կանգնած էին տաճարի աջ կողմում. ծխի ամպն էլ լցրել էր ներքին գավիթը։
Նա չափեց գավթի լայնքը արտաքին դռնից մինչև ներքին դուռը, որ արևելք էր նայում. հարյուր կանգուն էր։ Նա ինձ հյուսիսային կողմը տարավ։
Ապա իշխանը Տիրոջը կմատուցի խոստովանության ու կամավոր փրկության ողջակեզները, իր համար բաց կանի արևելք նայող դուռը և կմատուցի փրկության համար իր ողջակեզները նույն ձևով, ինչպես կատարում էր շաբաթ օրերին։ Ապա դուրս կգա և իր ելնելուց հետո կփակի դռները։
Երկրի ժողովուրդն էլ շաբաթ օրերն ու ամսագլուխներին կերկրպագի դռան մուտքի առաջ, Տիրոջ առաջ։
Իսկ ամսամուտի օրը կմատուցի առանց արատի մի զվարակ, որ լինի հորթեր ծնած կովի ձագ (վեց գառներն ու խոյն էլ առանց արատի պետք է լինեն)։
Եվ ինձ Տիրոջ տան գավիթը մտցրեց։ Ահա Տիրոջ տաճարի դռների վերևում՝ զոհասեղանի ու պատշգամբի միջև, մոտ քսանհինգ մարդիկ կային, ովքեր թիկունքները շուռ էին տվել Տիրոջ տաճարի կողմը, երեսները՝ դեպի արևելք ու երկրպագում էին արևին։
Ժողովրդապետը բարկացավ, թե ինչո՛ւ Հիսուսը շաբաթ օրով բուժեց, և ասաց ժողովրդին. «Վեց օր կա, երբ արժան է գործել, ա՛յդ օրերին եկեք բուժվեք և ոչ թե շաբաթ օրը»։