Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԵԶԵԿԻԵԼ 8:16 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

16 Եվ ինձ Տիրոջ տան գավիթը մտցրեց։ Ահա Տիրոջ տաճարի դռների վերևում՝ զոհասեղանի ու պատշգամբի միջև, մոտ քսանհինգ մարդիկ կային, ովքեր թիկունքները շուռ էին տվել Տիրոջ տաճարի կողմը, երեսները՝ դեպի արևելք ու երկրպագում էին արևին։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

16 Եվ ինձ տարավ Տիրոջ տան ներքնագավիթը, և ահա Տիրոջ տաճարի դարպասում՝ նախասրահի և զոհասեղանի միջև, մոտ քսանհինգ մարդ կար՝ թիկունքները դեպի Տիրոջ տաճարը և դեմքերը դեպի արևելք. նրանք երկրպագում էին դեպի արևելք՝ արեգակին։

Տես գլուխը Պատճենել




ԵԶԵԿԻԵԼ 8:16
29 Խաչաձեւ Հղումներ  

Քո աչքերը գիշեր-ցերեկ թող բաց լինեն այն տեղի վրա, որի համար ասացիր, թե քո անունն այնտեղ պետք է լինի. լսի՛ր այն աղերսանքը, որ քո ծառան գիշեր-ցերեկ առաքում է քեզ այստեղ։ Լսի՛ր քո ծառայի ու քո ժողովրդի՝ Իսրայելի ձայնը, որոնք աղոթքի կկանգնեն այստեղ.


Տիրոջ առջև գտնվող պղնձե զոհասեղանը նա տեղափոխեց իր տեղից՝ Տիրոջ տան առջևից, ու դրեց նոր զոհասեղանից հյուսիս։


Տիրոջ տան բոլոր սրահներում նա երկնքի բոլոր զորությունների համար զոհասեղաններ պատրաստեց,


Արքայի ներքինի Նաթանի գանձարանի մոտ՝ Փարուիմում այրեցին Տիրոջ տան մուտքի մոտ գտնվող այն ձիերը, որ Հուդայի արքան նվիրել էր արեգակին. արեգակին նվիրված մարտակառքերը հրի մատնեցին։


Նա այրեց քրմերին, որոնց հաստատել էին Հուդայի արքաները, և որոնք բարձունքներում, Հուդայի բոլոր քաղաքներում ու Երուսաղեմի շուրջը խունկ էին ծխում, ինչպես նաև արեգակին, լուսնին, աստղերին ու երկնքի ողջ զորություններին խնկարկողներին։


Մեր հայրերն անհավատարիմ եղան ու չարիք գործեցին Տիրոջ առջև, լքեցին նրան և իրենց երեսները շուռ տվեցին Տիրոջ խորանից,


Սողոմոնը սրբագործեց Տիրոջ տան բակի կենտրոնը։ Այնտեղ մատուցեց ողջակեզներն ու խաղաղության զոհերի ճարպերը. Սողոմոնի պատրաստած պղնձե զոհասեղանը չէր կարող տեղավորել ողջակեզները, ընծաներն ու ճարպերը։


Նրանք փայտին ասացին. “Իմ հայրն ես դու”, և քարին. “Դո՛ւ ծնեցիր ինձ”։ Եվ նրանք ոչ թե իրենց երեսները, այլ թիկունքները դարձրին ինձ, բայց իրենց փորձության ժամին պիտի ասեն. “Արի փրկի՛ր մեզ”։


Նրանք իրենց թիկունքները դարձրին ինձ և ոչ թե երեսները։ Վաղուց սովորեցրի նրանց, սովորեցրի, բայց չուզեցին խրատ ընդունել։


բայց անպայման կկատարենք ամեն բան, ինչ ելավ մեր բերանից. խունկ կծխենք երկնքի թագուհուն, նրան նվերներ կընծայենք, ինչպես արել ենք մենք ու մեր հայրերը, մեր թագավորներն ու մեր իշխանները Հուդայի քաղաքներում ու Երուսաղեմից դուրս, երբ առատ էինք հացով, վայելքի մեջ էինք ու չարիք չէինք տեսնում։


նրանց որդիները փայտ են հավաքում, նրանց հայրերը կրակ են վառում, իսկ նրանց կանայք խմոր են հունցում, որպեսզի երկնքի զորությունների համար կարկանդակ թխեն. ընծաներ են նվիրում օտար աստվածներին, որպեսզի բարկացնեն ինձ։


պիտի չորացնեն արևի տակ, լուսնի և բոլոր աստղերի տակ, երկնքի այն բոլոր զորությունների առաջ, որոնց սիրեցին ու ծառայեցին, որոնց հետևից ընթացան և որոնց ապավինեցին ու երկրպագեցին։ Նրանք լաց ու կոծի չեն արժանանալու, այլ երկրի երեսին նշավակ են լինելու,


Երբ այդ մարդը մտնում էր, քերովբեները կանգնած էին տաճարի աջ կողմում. ծխի ամպն էլ լցրել էր ներքին գավիթը։


Հոգին բարձրացրեց ինձ ու բերեց Տիրոջ տան դռան դիմաց, որ նայում էր դեպի արևելք։ Եվ ահա գավթի դռան առաջ մոտ քսանհինգ մարդ կար։ Նրանց մեջ տեսա Հազերի որդի Հեզոնիային և Բանիայի որդի Փաղտիային՝ ժողովրդի առաջնորդներին։


Ուստի Ամենակալ Տերն այսպես է ասում. “Այն բանի համար, որ ինձ մոռացար ու անտեսեցիր, դո՛ւ էլ կրիր ամբարշտությանդ ու պոռնկությանդ հետևանքը”»։


Երբ իրենց որդիներին կուռքերին էին զոհաբերում, նույն օրն էլ իմ սրբավայրերն էին մտնում և պղծում դրանք։ Այսպես էին վարվում իմ տան մեջ։


Ինձ տարավ ներքին դռան գավիթը, որ հարավային կողմն էր նայում. չափեց հարավ նայող դուռը, որ նույն չափն ուներ.


Մտավ այն դռնից, որ արևելք էր նայում և ուներ յոթ աստիճաններ։ Չափեց դռան վեցական կամարների խցերը.


Հոգին ինձ բարձրացրեց ու տարավ ներքին գավիթը։ Ահա տաճարը լի էր Տիրոջ փառքով։


երբ դուռս դնեմ նրանց դռների, սեմս՝ նրանց սեմերի մոտ։ Նրանք պարիսպներ են կանգնեցրել իմ ու իրենց միջև, իրենց կատարած անօրենությամբ պղծել են իմ սուրբ անունը։ Խորտակեցի նրանց իմ բարկությամբ և սպանելով։


Քահանան կվերցնի սրբագործման արյունից, կցանի տան սեմերին, տաճարի չորս անկյուններին, զոհասեղանի վրա, ներքին գավթի դռան սեմերին։


Այսպես է ասում Տերը՝ Աստված. «Ներքին գավթի դուռը, որ արևելք է նայում, վեց աշխատանքային օրերին փակ կլինի, իսկ շաբաթ օրը կբացվի։ Ամսագլխի օրն էլ կբացվի։


և խառնակություն են անելու, որովհետև երկիրը լցվել է նրանց արյունալի դատաստաններով, քաղաքներն էլ լի են անօրենություններով։


Եվ ինձ ասաց. «Տեսնո՞ւմ ես այդ, մարդո՛ւ որդի. դեռևս սրանից է՛լ ավելի մեծ չարագործություններ կտեսնես»։


Թող աստիճանների և զոհասեղանի միջև քահանաներն ու Տիրոջ պաշտոնյաները լաց լինեն և ասեն. «Խնայի՛ր, Տե՛ր, քո ժողովրդին, և քո ժառանգությունը նախատինքի մի՛ հանձնիր, որ ազգերը տիրեն նրան, որպեսզի հեթանոսների մեջ չասեն. “Ո՞ւր է նրանց Աստվածը”»։


և գնալով պաշտի օտար աստվածների, երկրպագի նրանց, արեգակին կամ լուսնին կամ երկնքի զարդերից որևէ մեկին, որոնք ես չեմ հրամայել


Եվ կամ չլինի, որ դեպի երկինք նայելով, արեգակը, լուսինը, աստղերն ու երկնքի բոլոր զարդերը տեսնելով՝ մոլորվեք ու դրանց երկրպագեք ու դրանց պաշտեք։ Սրանք Տերը՝ Աստված, տվել է երկնքի տակ ապրող բոլոր ժողովուրդներին։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ