1 Նա ինձ դուրս բերեց և հանեց այն դռան մոտ, որ արևելք էր նայում։
1 Ապա ինձ տարավ դարպասը՝ դեպի արևելք նայող դարպասը։
Ինձ հետ դարձրեց սրբարանի արտաքին դռան ճանապարհով, որ նայում էր դեպի արևելք։ Այն փակված էր։
Այսպես ավարտվեց տաճարի ներսի չափումը։ Նա հանեց ինձ արևելք նայող դռնով, չափեց տաճարի հատակագիծը շուրջանակի՝ ըստ շինվածքի։
Այսպես է ասում Տերը՝ Աստված. «Ներքին գավթի դուռը, որ արևելք է նայում, վեց աշխատանքային օրերին փակ կլինի, իսկ շաբաթ օրը կբացվի։ Ամսագլխի օրն էլ կբացվի։
Մտավ այն դռնից, որ արևելք էր նայում և ուներ յոթ աստիճաններ։ Չափեց դռան վեցական կամարների խցերը.
Քերովբեներն էլ իրենց թևերը վեր պարզեցին և աչքիս առաջ երկրից վեր բարձրացան, անիվներն էլ՝ նրանց հետևից։ Եվ կանգնեցին Տիրոջ տան դռան շեմին, որ նայում էր դեպի արևելք. Իսրայելի Աստծու փառքն էլ նրանց վերևում էր։
Տիրոջ փառքը արևելք նայող դռնով տաճար մտավ։
Տերն ինձ ասաց. «Այդ դուռը փակ է մնալու ու չի բացվելու, նրանով ոչ ոք չի անցնելու, որպեսզի Իսրայելի Տերը՝ Աստված, մտնի այդտեղով։ Այն փակ է լինելու,