Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ԵԶԵԿԻԵԼ 39:20 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Եվ կհագենաք իմ սեղանից՝ ուտելով հեծյալներին, երիվարներին, հսկաներին ու պատերազմող բոլոր մարդկանց,- ասում է Տերը՝ Աստված։-

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Եվ իմ սեղանի վրա պիտի կշտանաք ձիերով և նժույգներով, զորավորներով և ամեն տեսակ պատերազմիկով”»,- ասում է Տեր Աստված։

Տես գլուխը



ԵԶԵԿԻԵԼ 39:20
5 Խաչաձեւ Հղումներ  

ես պաշարելու եմ քեզ, սանձ եմ գցելու քո ծնոտներին, հավաքելու եմ քեզ ու քո բոլոր զորքերը, հեծյալներին ու երիվարները, բազում ազգերի զինավառվածներին ու սպառազինվածներին, վահանավորներին, սաղավարտավորներին ու սուսերավորներին, բոլորին միասին՝


Հագենալու աստիճան ճա՛րպ կերեք և հարբելու աստիճան արյո՛ւն խմեք իմ զոհաբերությունից, որ կատարել եմ ձեզ համար։


կկործանեմ թագավորների գահերը և կոչնչացնեմ թագավորների զորությունը, կկործանեմ կառքերն ու հեծյալներին։ Կընկնեն երիվարներն ու սրանց հեծյալները, յուրաքանչյուրը սրով՝ իր եղբոր դեմ։


որպեսզի ուտեք թագավորների, հզորների և երիվարների ու նրանց վրա նստած հեծյալների, ազատների ու ծառաների, մեծի և փոքրի մարմինները»։