Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Հայտնություն 19:18 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

18 որպեսզի ուտեք թագավորների, հզորների և երիվարների ու նրանց վրա նստած հեծյալների, ազատների ու ծառաների, մեծի և փոքրի մարմինները»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

18 որպեսզի ուտեք մարմինները թագավորների, հազարապետների, հզորների, ձիերի ու նրանց վրա նստողների, և բոլորի մարմինները՝ ազատների և ծառաների, մեծերի և փոքրերի»։

Տես գլուխը Պատճենել




Հայտնություն 19:18
18 Խաչաձեւ Հղումներ  

Եվ երկրի թագավորներն ու իշխանները, հազարապետներն ու մեծամեծները, հզորներն ու բոլոր ծառաները և ազատները թաքնվեցին քարայրներում և ժայռերի ծերպերում։


այդ մարդկանց ես տալու եմ իրենց թշնամիների ձեռքը, նրանց հոգիները պահանջողների ձեռքը, նրանց դիակներն իբրև կերակուր պիտի նետեմ երկնքի թռչուններին ու երկրի գազաններին։


Այդտեղ պիտի խափանեմ Հուդայի խորհուրդը և խորհուրդը Երուսաղեմի. սրով, ինչպես և նրանց հոգիները փնտրողների ձեռքով նրանց դիտապաստ պիտի գցեմ իրենց թշնամիների առաջ։ Նրանց դիակներն իբրև կերակուր պիտի տամ երկնքի թռչուններին ու երկրի գազաններին։


«Նրանք հիվանդությամբ պիտի հյուծվեն ու մեռնեն. լաց ու կոծի արժանի չեն լինելու և ոչ էլ թաղման, այլ երկրի երեսին պիտի խայտառակվեն. սրով պիտի ընկնեն ու սովից սպառվեն, իսկ նրանց դիակները երկնքի թռչուններին և երկրի գազաններին կեր պիտի դառնան»։


Այդ ժողովրդի դիերը կերակուր պիտի դառնան երկնքի թռչունների և երկրի գազանների համար, և մարդ չի լինելու, որ հեռու քշի նրանց։


Տերը քեզ այսօր իմ ձեռքը կմատնի, ես կսպանեմ քեզ, քո գլուխը կկտրեմ, քո լեշն ու այլազգիների բանակի դիակներն այսօր երկնքի թռչուններին ու երկրի գազաններին կտամ։ Ամբողջ երկիրը կիմանա, որ Աստված գոյություն ունի Իսրայելի մեջ,


և ասաց նրան. «Ե՛կ ինձ մոտ, և ես քո մարմինը կտամ երկնքի թռչուններին ու երկրի գազաններին»։


Ձեր դիակները երկնքի թռչունների ու երկրի գազանների կեր կդառնան, և ոչ ոք չի լինի, որ քշի դրանց։


և ստիպի բոլորին՝ փոքրերին և մեծամեծներին, հարուստներին և աղքատներին, ազատներին և ծառաներին, որ դրոշմ դնեն նրանց աջ ձեռքի և ճակատի վրա։


Եվ նա ասաց նրանց. «Որտեղ մարմինն է, այնտեղ էլ կհավաքվեն արծիվները»։


Որտեղ դիակն է, արծիվներն այնտեղ են հավաքվում»։


Քեզ և գետիդ բոլոր ձկներին անմիջապես տապալելու եմ։ Դու կընկնես դաշտի երեսին, չես ժողովվի և այլևս չես հավաքվի, քանի որ քեզ որպես կերակուր տվեցի երկրի գազաններին ու երկնքի թռչուններին։


Եվ դո՛ւ, մարդո՛ւ որդի,- այսպես է ասում Տերը՝ Աստված,- բոլոր թևավորներին՝ թռչուններին, և դաշտի բոլոր գազաններին ասա՛. “Հավաքվե՛ք ու եկե՛ք, հավաքվե՛ք երկրի բոլոր կողմերից իմ զոհաբերությանը, որ ես կատարեցի ձեզ համար, մեծ զոհաբերությանն Իսրայելի լեռների վրա։ Մի՛ս կերեք ու արյո՛ւն խմեք։


Հեթանոսները զայրացան, բայց հասավ քո պատիժը, ժամանակը՝ դատելու մեռելներին, տալու վարձը քո ծառաներին՝ մարգարեներին և սրբերին, քո անունից վախեցողներին, փոքրերին ու մեծերին, և ոչնչացնելու երկիրը կործանողներին»։


Եվ գազանի տասը եղջյուրները, որ տեսար, նրանք պիտի ատեն պոռնիկին, պիտի մերկացնեն և ուտեն նրա մարմինը և այրեն նրան կրակով.


Եվ գահից մի ձայն ելավ, որ ասում էր. «Օրհներգե՛ք մեր Աստծուն, նրա բոլոր ծառանե՛րդ, և դո՛ւք, որ երկնչում եք նրանից, փոքրե՛ր և մեծե՛ր»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ