Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ԵԶԵԿԻԵԼ 39:17 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Եվ դո՛ւ, մարդո՛ւ որդի,- այսպես է ասում Տերը՝ Աստված,- բոլոր թևավորներին՝ թռչուններին, և դաշտի բոլոր գազաններին ասա՛. “Հավաքվե՛ք ու եկե՛ք, հավաքվե՛ք երկրի բոլոր կողմերից իմ զոհաբերությանը, որ ես կատարեցի ձեզ համար, մեծ զոհաբերությանն Իսրայելի լեռների վրա։ Մի՛ս կերեք ու արյո՛ւն խմեք։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Իսկ դու, մարդո՛ւ որդի,- այսպես է ասում Տեր Աստված,- ասա՛ ամեն թևավոր թռչունի և դաշտի բոլոր գազաններին. “Հավաքվե՛ք ու եկե՛ք, շուրջբոլորից հավաքվե՛ք իմ զոհի համար, որ ես զոհել եմ ձեզ համար. մեծ զոհ Իսրայելի սարերի վրա, որպեսզի միս ուտեք ու արյուն խմեք։

Տես գլուխը



ԵԶԵԿԻԵԼ 39:17
18 Խաչաձեւ Հղումներ  

Հակոբը զոհ մատուցեց լեռան վրա և իր եղբայրներին կանչեց հաց ուտելու։ Կերան, խմեցին ու գիշերեցին լեռան վրա։


Ամեն ինչ պիտի թողնի երկնքի թռչուններին և երկրի գազաններին. նրանց վրա պիտի հավաքվեն երկնքի թռչունները, երկրի բոլոր գազանները պիտի հասնեն նրանց վրա։


Ես նեղը պիտի գցեմ Արիելին, որ նրա զորությունն ու մեծությունն իմը լինեն։


Տիրոջ սուրը հագեցել է արյամբ, գիրացել է գառների, ցուլերի ու խոյերի ճարպով, քանզի Տիրոջ համար Բոսորում՝ զոհաբերություն, իսկ եդովմացիների երկրում մեծ սպանդ է լինելու։


Նրանց հետ պիտի ճզմվեն մեծամեծները, նաև խոյերն ու ցուլերը. երկիրը պիտի հարբի նրանց արյամբ, և նրանց հողը նրանց ճարպով պիտի լցվի։


Եկեք կերե՛ք, վայրի բոլո՛ր գազաններ։


Մի՞թե իմ ժառանգությունն ինձ համար բորենու որջ է լինելու կամ այն շրջապատող քարանձա՞վ. շրջե՛ք, հավաքե՛ք անապատի բոլոր գազաններին, որ գան այն ուտելու։


և Տիրոջ օրն աշխարհի մի ծայրից մինչև մյուսը Տիրոջ կողմից խոցվածներ պիտի ընկնեն։ Նրանք կոծի չեն արժանանալու, չեն հավաքվելու, աղբի նման թափված են մնալու դաշտի երեսին։


Այս օրն ահա Տիրոջ՝ մեր Աստծու վրեժխնդրության օրն է՝ իր թշնամիներից վրեժ առնելու համար։ Սուրը պիտի ուտի և հագենա, պիտի հարբի նրանց արյունից, որովհետև Զորությունների Տիրոջ զոհը հյուսիսի երկրից պիտի լինի, Եփրատ գետի ափին։


Քեզ և գետիդ բոլոր ձկներին անմիջապես տապալելու եմ։ Դու կընկնես դաշտի երեսին, չես ժողովվի և այլևս չես հավաքվի, քանի որ քեզ որպես կերակուր տվեցի երկրի գազաններին ու երկնքի թռչուններին։


Քաղաքի անունն էլ Գերեզման է կոչվելու, և երկիրը մաքրվելու է։


Իսրայելի լեռների վրա, և դու ընկնելու ես բոլոր նրանց հետ, որ քո շուրջն են լինելու։ Այն ազգերը, որ քեզ հետ են լինելու, կեր են դառնալու թևավորների ու բոլոր թռչունների համար։ Քեզ էլ կեր եմ դարձնելու անապատի բոլոր գազանների համար.


Վախեցե՛ք Տիրոջ՝ Աստծու հայացքից, քանի որ մոտ է Տիրոջ օրը, որովհետև Տերը պատրաստել է իր զոհաբերությունները և կանչել է իր հրավիրյալներին։


Որտեղ դիակն է, արծիվներն այնտեղ են հավաքվում»։


Եվ Հեսսեին հրավիրի՛ր զոհաբերությանը, ու ես քեզ ցույց կտամ, թե ի՛նչ պետք է անես, և կօծես նրան, որին քեզ կասեմ»։


Տերը քեզ այսօր իմ ձեռքը կմատնի, ես կսպանեմ քեզ, քո գլուխը կկտրեմ, քո լեշն ու այլազգիների բանակի դիակներն այսօր երկնքի թռչուններին ու երկրի գազաններին կտամ։ Ամբողջ երկիրը կիմանա, որ Աստված գոյություն ունի Իսրայելի մեջ,


Եթե հիմա մտնեք քաղաք, նրան կգտնեք այնտեղ, քանի դեռ չի գնացել Բամա՝ ուտելու, որովհետև ժողովուրդը չի ուտի, մինչև որ նա չգա, որովհետև նա է օրհնում զոհը, ու դրանից հետո հրավիրվածներն ուտում են։ Արդ, ելե՛ք, որովհետև միայն մի օր է նա այստեղ»։