«Ահավասիկ ես կուղարկեմ բազում ձկնորսների,- ասում է Տերը,- և նրանք կորսան նրանց. այնուհետև կուղարկեմ բազում որսորդների, և նրանք կորսան նրանց բոլոր լեռների վրա, բոլոր բլուրների վրա ու ժայռերի ծերպերից։
Եվ դո՛ւ, մարդո՛ւ որդի,- այսպես է ասում Տերը՝ Աստված,- բոլոր թևավորներին՝ թռչուններին, և դաշտի բոլոր գազաններին ասա՛. “Հավաքվե՛ք ու եկե՛ք, հավաքվե՛ք երկրի բոլոր կողմերից իմ զոհաբերությանը, որ ես կատարեցի ձեզ համար, մեծ զոհաբերությանն Իսրայելի լեռների վրա։ Մի՛ս կերեք ու արյո՛ւն խմեք։
Նրանց ձիերն ավելի արագ կվազեն, քան ընձառյուծները, ավելի կատաղի, քան արաբացիների գայլերը. նրանց զինյալները կասպատակեն, կդիմեն հեռուներից և կսլանան, ինչպես արծիվները ցանկությամբ՝ կերակուրի վրա։